25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է. Հրանտ Բագրատյան /տեսանյութ/

«Պուտինը, այո, չի թաքցնում, որ ընկերական հարաբերություններ ունի Քոչարյանի հետ, բայց ախպեր, ինչու՞ եք մարդուն փակել, դատեք, դատական պրոցես սկսեք, տեսեք՝ մեղավոր է, թե չէ: Դուք վերցրել եք մի թեզ, որն իր կարծիքով և շատերի կարծիքով ճիշտ չէ, և մարդուն փակել եք մինչև դատը սկսելը»,- «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը նկատեց, որ այստեղ կա նաև Ռուսաստան-Արևմուտք բախում, Ռուսաստանը պայքարում է նաև արևմտյան ազդեցության ուժեղացման դեմ, իսկ մենք չպետք է թույլ տայինք, որ մեր տարածքում այդպիսի բան տեղի ունենար:

«Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է, ես այստեղ քրեական տարր չեմ տեսնում: Դե եթե քաղաքական պրոցես է, ապա Ռուսաստանը կպատասխանի շատ շռնդալից՝ կասի՝ ընկել ես Արևմուտքի խելքի՞ն»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ իշխանությունները հաշվարկներ անել չգիտեն և այս ամենի հետևանքները ևս չեն հաշվարկում:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ