17 Հունվարի, Կիրակի, 2021
KFC

Բանակցային գործընթացը չի կագնել. Զոհրաբ Մնացականյան

lgh-banakcutyunnery-sarecvac-c-n135595-1

Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում», – ասաց նա։

ՀՀ արտգործնախարարը միաժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են։

«Բանակցային գործընթացը չի կագնել։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն», – ամփոփեց արտաքին գերատեսչության ղեկավարը։

 
KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ