20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպե՞ս չիջնել հայհոյախոսների «պլինտուզին», այլ նրանց բարձրացնել․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Մարդու գրագիտության, կրթվածության աստիճանի կարեւոր ցուցիչներից մեկը նրա վերաբերմունքն է այլոց կարծիքի հանդեպ։ Եթե մարդն ի վիճակի է խաղաղ լսել ու հանդուրժել իր հակառակորդի կարծիքը, ուրեմն նա կարող է քաղաքակիրթ մարդ համարվել։ Եթե մարդը բանավեճի ժամանակ խախտում է թույլատրելի սահմանները եւ անցնում է վիրավորանքների ու հայհոյանքի, ապա նրա կրթության եւ դաստիարակության մեջ բացեր կան, որոնք, ցավոք, հասուն տարիքում այլեւս լրացնել հնարավոր չէ։

Դժվար է, անշուշտ, չկորցնել ինքնատիրապետումդ եւ նման հայհոյախոսին չպատասխանել իրեն իսկ հասկանալի լեզվով, բայց այդ պարագայում դու կդադարես տարբերվել նրանից՝ կնմանվես նրան։ Ինչպե՞ս անել, որ ոչ թե դու իջնես-հավասարվես հայհոյախոսների «պլինտուզին», այլ նրանց բարձրացնես՝ կրթես, զարգացնես, դաստիարակես․ ահա այն անլուծելի խնդիրը, որն այսօր պետք է իրենց առաջ դնեն մեր հասարակության մտածող մարդիկ։ Որովհետեւ այն դեգրադացնող միջավայրը, որը ձեւավորվել է մեր երկրում 2018-ի հեղափոխությունից հետո, կարծես թե նահանջելու միտումներ չի դրսեւորում, եւ հույսերը, որ հասարակությունը շուտով կխաղաղվի, կվերադառնա կառուցողական հուն, կդառնա ադեկվատ եւ մտածող, կկարողանա իր էմոցիաները շարադրել՝ առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու, գնալով նվազում են։

Անգամ օրենքի նախագիծը, որն իշխանությունը որոշել է մշակել՝ բռնության կոչերի, բռնության քարոզի դեմ ուղղված, ոչ մի արդյունք չի տալու, եթե մենք չաշխատենք ու չկրթենք մեր հասարակությանը։ Եթե իշխանությունն իր օրինակով, մտավորականը՝ իր, քաղաքական գործիչը՝ իր օրինակով, ցույց չտանք, որ մարդու անձը վիրավորել, նրան հայհոյել չի կարելի, որ բռնության կոչերն ու հայհոյանքը քաղաքակիրթ հասարակությունները մերժում են»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ