27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են Արայիկ Ղազարյանին

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին, տեղեկացնում է contact.az-ը:

Ադրբեջանի օմբուդսմենին կից Ազգային կանխարգելիչ խմբի անդամները, որը գործում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունի եւ պատժի դեմ» կոնվենցիայի ֆակուլտատիվ կարգի համաձայն, առանց նախնական համաձայնության այցելել են Ադրբեջանի ՊՆ պատժախցում գտնվող հայ զինծառայողին:

Այցի հիմնական նպատակը պահման պայմանների եւ վերաբերմունքի հետ ծանոթությունն էր, ինչպես նաեւ Ղազարյանի իրավունքների պահպանման վերահոսկողությունը:

«Թարգմանչի օգնությամբ Ղազարյանը զրույցի ընթացում ասել է, որ անցել է բժշկական զննություն, նրա առողջական վիճակը նորմալ է, նա գոհ է պայմաններից, իր հետ վերաբերմունքից եւ սննդից:

Ղազարյանը նաեւ հայտնել է, որ իր իրավունքները չեն խախտվում, եւ նա որեւէ բողոք չունի », –   հայտնել է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ