27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Եվ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց» /տեսանյութ/

Հիսուս ասում է.

– Այսպես, երկնքի արքայությունը նմանվում է հետևյալին.- Մի թագավոր կար, որ ուզեց իր ծառաների հաշիվները քննել։ Երբ նա հաշվեքննությունն սկսեց, նրա մոտ բերեցին մի պարտապանի, որ միլիոնավոր ոսկի պարտք ուներ։ Եվ քանի որ նա ի վիճակի չէր վճարելու այդ, տերը հրամայեց, որ նրան իբրև ստրուկի վաճառեն իր կնոջ ու զավակների հետ, վաճառեն նաև այն ամենը, ինչ ուներ, և պարտքը վճարեն։ Ծառան թագավորի ոտքերն ընկավ և աղաչեց՝ ասելով.

«Համբերի՛ր և ժամանա՛կ տուր ինձ, և ես բոլորը կվճարեմ քեզ»։

Ծառայի տերը գթաց և պարտքը շնորհելով՝ ուղարկեց նրան։ Իսկ ծառան, հազիվ դուրս ելած, գտավ իր ծառայակիցներից մեկին, որը մի չնչին գումար էր պարտք իրեն։ Ծառան, նրա կոկորդից բռնելով, խեղդում էր նրան և ասում. «Վճարի՛ր ինձ քո պարտքը»։ Ծառայակիցը նրա ոտքն ընկավ և աղաչեց՝ ասելով. «Համբերի՛ր և ժամանա՛կ տուր ինձ, և ես պարտքս կվճարեմ»։ Բայց սա չուզեց լսել։

Ընդհակառակը, գնաց և բանտ նետել տվեց նրան, մինչև որ պարտքը վճարեր։ Երբ մյուս ծառաները տեսան պատահածը, շատ նեղվեցին. եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամենը, ինչ եղել էր։ Այն ժամանակ տերը կանչեց այդ ծառային և ասաց. «Չա՛ր ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի, որովհետև աղաչեցիր ինձ։ Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ընկերոջը, ինչպես ես ողորմեցի քեզ»։ Եվ տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, որպեսզի պատժեն, մինչև որ վճարի իր բոլոր պարտքերը։
Ապա Հիսուսն ավելացրեց.

– Նույն ձևով էլ իմ երկնավոր Հայրը պիտի վարվի ձեզ հետ, եթե ձեզնից յուրաքանչյուրն իր եղբորը սրտանց չների նրա հանցանքները։

(Մատթեոսի ավետարան 18:23-35)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ