26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կա տեսակետ, որ 2008-ի արյունալի բախումները հրահրել են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը. BBC

Բրիտանական BBC հեռուստաընկերության պաշտոնական կայքը այսօր ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Մարտի 1-ի գործին: Politik.am-ը հղում անելով BBC –ի հոդվածագրին՝ նկատում է, որ նոր իշխանությունների էմոցիոնալ հայտարարությունները և քննության ոչ թափանցիկ լինելը հարցեր են առաջբերում գործի քաղաքական լինելու և իշխանության կողմից դատարանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու մասով:

Ըստ հոդվածագրի՝ այս կասկածները հատկապես փաստարկվում են, քանի որ գործող վարչապետը 2008 թվականին բողոքի ակցիաների կազմակերպիչներից էր և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ: Հոդվածագիրը նաև նկատում է, որ գործը քննող կառույցը՝ ՀՔԾ-ն գործում է վարչապետի ենթակայության տակ:

Հոդվածում նշվում է նաև, որ ըստ որոշ տեսակետների արյունալի բախումների հրահրողները եղել են թեկնածու Տեր-Պետրոսյանը և իր աջակից Նիկոլ Փաշինյանը: Նրանք ագրեսիվացրել են հասարակությանը, որը և դեպքերը տարել է դեպի արյունալի ավարտի:

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Պոլ Ստրոնսկին լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ  քննությունը առավելագույնս թափանցիկ պետք է լինի, քանի որ գործող վարչապետը այդ իրադարձությունների մասնակից է եղել. «Ես հարցեր ունեմ այս քննության մասով»,-ասել է փորձագետը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ