19 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

Gucci-ի հաճախորդները դժգոհ են ապրանքանիշի արտադրանքի որակից

62179

Gucci-ի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեի աշխատանքի ընթացքում ապրանքանիշի վաճառքն աճել է երկու անգամ. 2018թ.-ին այն կազմել է 8 միլիարդ եվրո։ Ըստ կանխատեսումների՝ 2020թ.-ին այս գումարը կանցնի 10 միլիարդ եվրոյից։ Սակայն փորձագետները կարծում են, որ ապրանքանիշի համար աճի թեմաներն արդեն իսկ անցել են, քանի որ գնորդները չեն ամաչում հայտարարել որակի նկատմամբ իրենց պահաջների մասին, որն առաջին տեղում է հայտնվում՝ ստվերելով ագրեսիվ գովազդը։

Покупатели заметили снижение качества продукции Gucci

Gucci նորաձեւության տան որոշ հաճախորդներ ապրանքանիշի կողմից արտադրվող հագուստի եւ կոշիկների որակի անկում են նկատել։ Նրանք նշում են, որ իրերը գեղեցիկ ու ազդեցիկ տեսք ունեն պոդիումին, սակայն իրականում այնքան բարակ են, որ խանութում չեն կարողանում պաշտպանիչ մագնիս փակցնել։ Բողոքները կապված են նաեւ բանվածքի հետ, որը քանդվում է մի քանի անգամ կրելուց հետո եւ չի դիմանում լվացմանը։ Բացի այդ՝ հաճախորդները նշում են, որ ապրանքանիշի կոշիկները հնարավոր չէ կրել. մորթյա հատվածը թափվում է, միջատակերը լայնանում են ու ցուցադրում «տարօրինակ կպչուն սուբստանցիան», որի վրա ստիպված են լինում կանգնել։

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ