06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արցախի բանակի երեք լեգենդար գեներալները այլևս բանակում չեն և դրա պատասխանատուն Փաշինյանն է. Շարմազանով

«Փաշինյանի ապաշնորհ քայլերի արդյունքում ոչ միայն թուլացել են հայկական կողմի դիրքերը բանակցություններում, ոչ միայն լիֆտի ընկերների պայմանավորվածությունը ի վնաս մեզ է աշխատում, այլ նաև ակնհայտորեն թուլանում է մեր անվտանգության համակարգը»,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արցախյան գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած քայլերին, ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինիս որակմամբ` հենց Նիկոլ Փաշինյանի խեղկատակության արդյունքում լեգենդար հրամանատարներ Լևոն Մնացականյանը և Սամվել Կարապետյանը այլևս Արցախի գործող բանակում չեն: «Լեգենդար հրամանատար Վիտալի Բալասանյանը թողեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Եթե որևէ մեկը կարծում է, որ այս լեգենդար գեներալների բացակայությունը գործող բանակի ղեկավար կազմից, դրական է ազդում մեր մարտունակության վրա, ուրեմն նա կա՛մ հիմար է, կա՛մ էլ թքած ունի հայրենիքի անվտանգության վրա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ