05 Հուլիսի, Կիրակի, 2020
KFC

Եռաբլուրում թաղված միակ մահմեդականը.ցնցող պատմություն

image_10461

«Եռաբլուրում տեսե՞լ եք թուրքմենի գերեզմանը»,- հարցրեց ազատամարտիկ Հրահատ Մխիթարյանը: Հարցն անակնկալ էր՝ փորձեցի հասկանալ.”Զոհվածի մականու՞նն է թուրքմեն եղել»:

«Չէ ազգությամբ էր թուրքմեն, միասին ծառայել ենք Աֆղանստանում: Նրա կյանքում ամեն բան կապվեց հայի ճակատագրի հետ: Թուրքմենը ծանր վիրավոր էր ու հայ տղաներից մեկը նրան արյուն տվեց, որով էլ փրկեց կյանքը: Հետո հայ տղան զոհվեց ու արդեն հայի արյուն իր մեջ ունեցող թուրքմենը եկավ Ղարաբաղ՝ ընկերոջ տեղը կռվելու»,-հուզմունքով պատմեց ազատամարտիկը:

Մարդասիրությունը ու երախտագիտությունը ազգ ու հայրենիք չի ճանաչում: Թուրքմենը իր մեջ ներարկված հայի արյունը հեղեց պատերազմի դաշտում:

«Շատ ուժեղ տանկիստ էր, հրաշալի տղա ու զոհվեց»,-պատմեց Հրահատը:

Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:

Զինակից ընկերը նշեց, որ սկզբում սպարապետը երկմտել է, ասելով՝ մուսուլման է, սակայն հետո որոշում է կայացվել հայ ազատամարտիկներին վայել թաղել նաև թուրքմենին:

Հազար փառք ու պատիվ Արցախի հողին, որտեղ նահատակվել է նաև թուրքմենը:

?????????????????????????????????????????????????????????

  • Արմեն Մխեյան
    22-05-2014 01:32:50

    Աղվանստան պետություն որպես այդպիսին չկա,,, Այն Մեծ Հայքի Փայտակարան նահանգի մի մասն է կազմելև դրանից հյուսիս ըկած հատվածը բնակեցված է աղվանական հին ժողովուրդների ցեղերով և պատմագետները տվել են Աղվանաց երկիր կամ Աղվանստան, իսկ ներկայիս իսլամական երկիր հանդիսացող Աֆղանստանը ոչ մի կապ չունի աղվանների հետ: Այնպես որ ուղղեք Աղվանստանը Աֆղանստանով…

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ