26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ժամանակավոր լուծումներ՝ ԼՂ հարցով բանակցություններում․ 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ ««Ենթադրաբար ՀՀ ԱԳ նախարարը նկատի ունի մարդասի­րական ծրագրեր իրականացնելու հարցում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ևս ժամանակ պահանջեցին, քանի որ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը միանշանակ չընդունվեց: Սա իրավիճակային և ժամանակա­վոր լուծում է պահպանելու համար կողմերի միջև շփումնե­րը, որոնք սկսվել էին ամիսներ առաջ որոշակի ուռճացված ակնկալիքների և նախկինում արված անհեռատես հայտարարությունների ֆոնին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույ­ցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախա­րար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե սպաս­վում են դրական նորություններ ԼՂ հակամարտության կար­գավորման գործընթացի շրջանակում տեղի ունեցած վերջին շփումներից:

Սկակովի կարծիքով՝ միանշանակ չէ, որ սա թուլացնելու է կողմերի միջև այն գլոբալ լարվածությունը, որը կա, և որի պատճառը բարդ հարցերի շուրջ անհամաձայնությունն է: Իր հերթին ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասել է, որ մարդասիրական ծրագրեր իրականացնելու շուրջ պայմանավորվածությունները համարում է առաջընթաց, բայց կարծում է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախորդ տար­վա բանակցությունների շնորհիվ վերադարձել են իրատեսականության դաշտ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ