20 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Բաքուն շարունակում է յուրացնել: Ադրբեջանցիներն իրենց քրիստոնյա են հռչակում

60515256_122033388999881_5976674853283954688_n

Ադրբեջանը հերթական պատմական զեղծարարությանն է դիմել: 

Ադրբեջանը հերթական «դարակազմիկ» պատմա-հնագիտական բացահայտումը կամ ավելի պարզ ասած՝ պատմական զեղծարարությունն է կատարել՝ կապված իր այսպես ասած՝ «քրիստոնեական վաղնջական ժառանգության հետ»։ 
Ամենևին զարմանալ պետք չէ, քանի որ Բաքուն ակտիվորեն քարոզչական աշխատանք է տանում բոլոր մակարդակներում առ այն, որ ադրբեջանցի ժողովուրդը քրիստոնեական ժառանգության կրող է ու այդպիսով սեփականաշնորհում է պատմական Աղվանքի եկեղեցու ժառանգությունը, այն ներկայացնելով որպես ադրբեջանա-քրիստոնեական ժառանգություն։ 

Այսպես, Ադրբեջանի հյուսիսային հատվածում գտնվող լեռնային Բալաքեն շրջանի Թյուլյու գյուղում հնագետները հայտնաբերել են վաղքրիստոնեական հուշարձան։ 

Այն 1-5-րդ դարերում գոյություն ունեցած Աղվանքի թագավորության ժամանակներում թվագրվող եկեղեցական համալիրի տարածքում պեղված արդեն 3-րդ շինարարական շերտն է։ Ըստ Ադրբեջանի ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տվյալների, պեղված նորահայտ օբյեկտն ունի 15 մետր երկարություն եւ 10 մետր լայնություն։ Ծիսապաշտամունքային կառույցի մեծ մասը գտնվող է եկեղեցու տակ։ Այնտեղ հայտնաբերվել են 24 գերեզման, որտեղ հուղարկավորություն է իրականացվել քրիստոնեական ծիսակարգով։ 

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի քարակոփ, ապակե ու բրոնզե ամբողջական կամ մասամբ պահպանված աձարկաներ, որոնք պատկանում են տարբեր պատմական դարաշրջանների։

Այս մասին ադրբեջանական Trend.az-ի հետ զրույցում տեղեկացրել է արշավախմբի մասնակիցներից Նաթիգ Ալիշովը։ Հայտնի է նաև, որ մինչև 1936 թվականը այդ տարածքում եղել է ժամատուն, որն ունեցել է հատուկ ազդատախտակ։ Պետք է նշել, որ այստեղ խոսքը Աղվանից եկեղեցու մասին է, որը համարվում է Հայ Առաքելական եկեղեցու Աղվանից կամ ինչպես հայկական պատմական սկզբնաղբյուրներում է եղել ընդունված ասել՝ «Հայոց Արևելից կողմանց» թևը և հիմնադրվել է Հայ եկեղեցու առաջին պաշտոնական գահակալ՝ կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսի կողմից /նահատակվել է Ամարասի վանքում՝ 338 թվականին/։ Աղվանից եկեղեցին գոյություն է ունեցել մինչև 19-րդ դար և ներկայացել է որպես Գանձասարի Հայոց կաթողիկոսություն, քանի որ 13-րդ դարից Աղվանից կաթողիկոսների գահանիստը եղել է Արցախի Գանձասարի վանքը։ Վերջին կաթողիկոսը եղել է Եսայի Հասան-Ջալալյանը։ 

Հենց այս քրիստոնեական ժառանգությունն է փորձում յուրացնել Բաքուն, ադրբեջանցիներին կապելով պատմական Աղվանքի տեղաբնիկների հետ և ներկայանալով նաև որպես նրանց շառավիղներ։ Ի դեպ, այս թեզը առաջ տանող որոշ ադրբեջանցի պատմաբաններ այնքան հեռուն են գնացել, որ Բարդուղիմեոս առաքյալին համարում են ադրբեջանցիներին քրիստոնեություն քարոզած առաքյալ։ 

Ի միջի այլոց, ադրբեջանական «երևակայությունը» նաև հերիքում է հիմնավորելու համար, թե ինչպես են ժամանակակից ադրբեջանցիների «քրիստոնյա նախահայրերը» հետագայում դարձել մահմեդական և շարունակել իրենց գոյությունը արդեն որպես մահմեդական ժողովուրդ։

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ