25 Մայիսի, Saturday, 2019

Շերեմետեւոյում ինքնաթիռի հրկիզման հետեւանքով կան զոհեր

272F751E-CD8F-4F2D-B218-17CB19FC8E66

Շերեմետեւոյում վայրէջք կատարելիս «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, հաղորդում է «112» Telegram-ալիքը :

Ուղեւորը նկատել է հրդեհի բռնկումն օդում. ինքնաթիռը վայրէջք է կատարել այրվելով:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով նախնական տվյալներով զոհվել է 13 մարդ՝ ներառյալ երկու երեխա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, թռիչքից 28 րոպե անց վերադարձել է Շերեմետեւո օդանավակայան եւ կատարել կոշտ վայրէջք: Ինքնաթիռը հաջողվել է նստեցնել միայն երկրորդ փորձից հետո վատ եղանակային պայմանների պատճառով: Վայրէջքի ժամանակ կոտրվել են ինքնաթիռի հենակներն ու հրկիզվել շարժիչները: 

Ուղեւորները լքել են ինքնաթիռը փչովի օդանավասանդուղքի միջոցով: Ըստ թվիթերյան էջում «Դիկայա Մոսկվա»-ի հրապարակած տեղեկությունների՝ Շերեմետեւոյում այրվող ինքնաթիռի օդաչուները չեն լքել ինքնաթիռը մինչեւ դրանից դուրս են բերվել բոլոր ուղեւորները: Կան տեղեկություններ, որ բորտ-ուղեկցորդներից մեկը զոհվել է կրակում՝ փրկելով ուղեւորներին:

Հրդեհի հետեւանքով օդանավն այրվել է ամբողջությամբ:

Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ օդային տրանսպորտի կանոնները խախտելու հատկանիշներով, որի հետեւանքով զոհվել է երկու կամ ավելի անձ:

Վլադիմիր Պուտինը ցավակցել է զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաեւ կարգադրել անցկացնել արտակարգ պատահարի մանրամասն հետաքննություն եւ ցուցաբերել անհրաժեշտ օգնություն տուժածներին, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ