20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը». Էդուարդ Շարմազանով

sharmazanov22

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

«Հասարակությունը Էյֆորիայի տակ ցնծում էր, ինչպես ցնծում էր ֆրանսիական հասարակությունը Յակոբինյանների իշխանության հաստատելու կամ գերմանական հասարակությունը՝ նացիստական- հիտլերյան իշխանության հաստատման ժամանակ: 
Կարճ ժամանակ անց թե՛ Ֆրանիայում և թե՛ Գերմանիայում ծափահարողները վերածվեցին ամենամոլի քննադատների:

Արդյո՞ք Հայաստանը շահեց, թե կորցրեց այս հեղաշրջումից: 
Ե՛վ մեկ տարի առաջ և՛ այսօր վստահորեն կասեմ՝ կորցրեց: Եվ խնդիրը, ամենևին, իմ՝ ՀՀԿ-ական լինելու մեջ չէ:
• Նիկոլի իշխանությունը բաժանեց հասարակությունը սևերի և սպիտակների:
• Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից:
• Արցախյան հերոսներին վարկաբեկեց:
• Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին, իմ կարծիքով, ապօրինաբար կալանավորեց:
• Արցախյան հարցում հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգից, իսկ փոխարենը՝ հրապարակ բերեց Դուշանբեի վերելակի անհասկանալի պայմանավորվածությունը:
• Քաղաքական ընդդիմախոսներին ԱԱԾ-ով սպառնաց և աջ ու ձախ ասֆալտին փռելու կոչեր արեց:
• Ազգային ժողովը անօրինական պաշարեց և դրանով խախտեց օրենսդիրի անկախության սկզբունքը:
• Սուտ խոստումների շարանով խաբեց ժողովրդին:
• Տնտեսական հեղափոխություն հայտարարեց, բայց, իրականում, տնտեսությունը ավելի գահավիժեց:
• Ներդրումները կտրուկ նվազեցին:
• Տեղի ունեցավ համատարած օպտիմալացում-կրճատում:
• Գործարաններ փակվեցին:
• Համատարած գնաճ տեղի ունեցավ:
• Նիկոլի իշխանությունը կոռուպցիայից զերծ չէ:
• Պարզ դարձավ, որ Նիկոլը կախարդական փայտիկ չունի:
Եվ ի վերջո, լռեց, երբ համասեռամոլության քարոզ իրականացվեց, և Ազգային ժողովի բարձր ամբիոնը դարձրեցին տրանսգենդերների քարոզի վայր:
Եվ վերջապես, հենց Փաշինյանը, հայտարարելով օտարեկրյա գործակալների առկայության մասին ու որևէ քայլ չկատարելով, ազդարարեց իր իշխանության քաղաքական անկարողության մասին:

Հ.Գ. 
Նիկոլի Հայաստանում կրկեսի ու տեսարանների պակաս չկա:

Հ.Հ.Գ. 
Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է: 

Ահա և ձեր նոր Հայաստանը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ