28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոնթեն, Դուշման Վարդանը եւ «Պուճուր Հովոն»

images

Որ 2018թ. գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արդյունքում Հայաստանում փաստացի արձանագրվեց բարոյական նորմերի գլխիվայր շուռ եկած իրավիճակ՝ սանձարձակության, պղծության ու ամենթողության «նոր իրողություն», հասկացողներն արդեն հասկացել են: Հանրությունը դեռ չի հասցրել մարսել Ազգային ժողովի ամբիոնից «տրանս Վարդուշի» ելույթը, բարձրանում է «վիշապի մյուս գլուխը»: Հիմա էլ Իմ քայլականները հոգեւորականներին են ծաղրում:

Հերթական վառ գույների սիրահար հեղափոխականը՝ դերասան Հովհաննես Ազոյանը,  ում կասկածելի վարքագծի շուրջ բարձրացած հանրային աղմուկն ու քննադատությունը թույլ չտվեցին անգամ հեղափոխականներին վերջինիս խցկել Ազգային ժողով, «մատ է թափ տալիս» հոգեւորականի վրա, ով «հանդգնել» է հանդես գալ պղծության քարոզի դեմ եւ ընդվզել է ԱԺ նախագահության առաջ՝ նշելով, թե Ազգային ժողովը ժողովրդինն է, եւ որեւէ մեկին ժողովուրդը իրավունք չի տվել գովազդել այլասերություն: Հովհաննես Ազոյանը որոշել է, որ գյուղական քահանան, ում անվանել է «հեղափոխության ձրիակեր», իր այս քայլով պետության դեմ է դուրս եկել:

Հրապարակելով Արարատյան հայրապետական թեմի հայտարարությունը, թե քահանան մինչեւ ավագ շաբաթ փիլոնազուրկ է արվել, Ազոյանը գրել է.

 «Սա այն դեպքն է, երբ որոշներ հեղափոխություն չեն ապրել, բայց դարձել են հեղափոխության ձրիակերներ ու այդպես էլ չեն հասկացել հեղափոխության բովանդակությունը ու պետության հետ հարաբերվելու իրենց չափն անցել են … այսպիսի պատիժ սպասվում է բոլոր շուստրիներին»:

Հ.Գ. Ոչ բարով լինի այն հեղափոխությունը, որը «սրբապիղծ շուստրիներին» հարթակ բարձրացրեց: 1990-ականներին այդ հարթակի հերոսները Հայաստանի անկախության համար անձնազոհված Մովսես Գորգիսյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթեն, Դուշման Վարդանն էին: 2019թ. «հեղափոխության հերոսը» շոուբիզնեսում իր սկանդալային կողմնորոշումներով հայտնի «Պուճուր Հովոն»,  դաս է տալիս ու սպառնում հոգեւորականին:

Նյութը՝  henaran.am-ի արխիվից

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ