20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պարոն Փաշինյան, մարդ ա… Բայց չենք ուզում, որ իրենց ապրելաձևը փաթաթվի մեր վզին. Արմեն Հարեյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատասխանում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, որը նա ուղղեց բոլորին, այդ թվում հոգևորականներին, թէ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մարդ ա՞, թէ՞ մարդ չի»:

Պարոն Փաշինյան, մարդ ա: Իր տեսակի և իրենց ապրելու իրավունքը ոչ մեկը չի վիճարկում: Ես ինքս մեղավոր մարդ եմ ու առաջին քարը չեմ նետի իրենց վրա (Հովհ. 8:7):

Բայց չենք ուզում, որ իրենց ապրելաձևը փաթաթվի մեր վզին ու մեր երեխաների վզին: Այ, դուք ասում էք, որ Քրիստոնյա էք ու Աստվածաշունչ էք կարդում: Այն ինչ նրանք անում են պղծություն է (Ղևտացի 18:6): Սրա պատճառով կործանվեցին Սոդոմ և Գոմոր քաղաքներն իրենց իշխանություններով ու ժողովրդով հանդերձ: Մենք այդպես չենք ուզում լինի:

Ամուսնությունը այր մարդու և կնոջ միջև է միայն: Թող իրենք հանգիստ իրենց համար ապրեն բայց իրենց ապրելակերպը ազգի վզին չփաթաթեն: Մարդու նկատմամբ պետք է հանդուրժող լինենք, բայց մեղքի նկատմամբ՝ ոչ:

Հիմա երբ ես փողոցում կանգնեմ ու գոռամ թէ Մարսից եմ իջել, ինձ հավանաբար համ գործից կազատեն համ կտանեն հոգեբուժարան: Բայց եթե ասեմ, ես հայլու մենջ նայում եմ ու ինձ աղջիկ եմ տեսնում (կամ արդեն տարածված 13 գենդերներից մեկը), ՀԿները կպաշտպանեն իմ իրավունքները: Սա նորմա՞լ է: Իսկ ինչ վերաբերում է հանրապետականների ժամանակ տրված անձնագրին, ապա Աստված հիմա իշխանությունը ձեզ է տվել, որ իր օրենքով կառավարեք ու սխալներն ուղղեք, շտկումներ կատարեք:

Դրա համար էլ Աստված իշխանությունը վերցրեց հանրապետականներից, իրենց կատարած սխալների համար: Իսկ էլի գալով միասեռականներին ու տրանսգենդերներին, ապա նրանց նկատմամբ բռնությունն անթույլատրելի է, թող գնան ու այլևս չմեղանչեն (Հովհ. 8:11): Ու ազգի վզին չփաթաթեն այս պղծությունը: Շատ ազգեր Հայաստանին են նայում:

Մենք այսօր օրինակ ենք ազգերի համար: Խնդրում եմ, հիշե՛ք Աստվածաշնչյան մարգարեությունը՝ չարի դեմ պայքարում օգնությունը գալու է Արարատյան թագավորությունից ու այդ հրամանը տրվելու է Աստծուց (Երեմիա 51:27): Ոչ մեկը չի կարող սրան դեմ գնալ: Հայաստանը պիտի անաղարտ մնա: Դուք զորացեք Աստուծով ու ողջ եղեք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ