25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչի՞ համար էիք հավաքվել, տղաներ. սուտը խժռում է հեղափոխության հույսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության արտահերթ նիստի ժամանակ անդրադարձել է կրթական հիմնախնդիրներին:

«Նախ պետք է ամբողջ կրթական համակարգը ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից՝ մինչև դպրոցական համակարգ։ Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա։ Օրինակ, այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն։ Թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն։

Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել։ Չի կարող այդպիսի բան լինել, և հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Ինչքան էլ բողոքեն, չկա տարբերակ։ Սա քաղաքական որոշում է, այո, և այդ քաղաքական որոշումը, մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, կիրագործվի։ Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենանք»,-ասել է վարչապետը:

Հիեցնենք, Նիկոլ Փաշինյանը 2018թ. գարնանը ԵՊՀ էլ մտավ իր աջակիցների հետ եւ ի տարբերություն Հանրային ռադիոյի, որտեղ հեղափոխականները դուռ լուսամուտ կոտրեցին, ԵՊՀ-ում ամեն բան հարթ ընթացավ: Բայց սա այլ պատմություն է:

Այսօրվա վարչապետի հայտարարությունը ուղիղ ակնարկ էր ԵՊՀ ռեկտորին, թե հեռացման հարցը լուծված է, որին հետեւեց Արամ Սիմոնյանի հայարարությունը, թե ԵՊՀ-ում երբեւէ կուսակցական բջիջներ չեն ստեղծվել, դռներ էլ չեն փակվել ուսանողների առջեւ:

Վարչապետի հայտարարությունը, իհարկե, ողջունելի կլիներ, եթե նույն մանիպուլյացիոն «սոուսը» չեփվեր, ինչըամիսնե առաջ ՀՀ քաղաքացիները ճաշակեցին ԱԱԾ պետ-ՀՔԾ պետ հայտնի գաղտնալսումով, երբ հստակ խոսք գնաց իրավական գործընթացին վարչապետի ուղղակի միջամտության մասին, իսկ Փաշինյանը անմեղ դեմքով հայտարարում էր, թե ինքը չի զանգելու որեւէ մեկին եւ չի միջամտելու: 

Նույն մանիպուլյացիոն մեթոդը կրթական համակարգում է. մեկ շաբաթից ավել խայտառակ իրավիճակ է Ավշարում: Վարչապետի սանիկ մարզպետը իր բարեկամուհուն փորձում է ուժի զոռով պահել դպրոցի տնօրենի թոռին, ինչի մասին տեղեկացվեց Նիկոլ Փաշինյանը: Դպրոցի ողջ կոլեկտիվն ու ծնողական համայնքը դուրս են եկել կուսակցական մարզպետի դեմ, բայց քանի որ Գարիկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի սանիկն է ու ՔՊ-ական, թերեւս այդ պատճառով հարցը վարչապետին չի մտահոգում: Կրթության նախարարությունն էլ «չի միջամտում» տեղական հարցերին: Մինչդեռ մեկ շաբաթից ավել խախտվում է աշակերտների սովորելու իրավունքը:

Նույն մանիպուլյացիան ամենուր է: Միայն կրթական ոլորտից օրնակներ նշենք. Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանում պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահ է նշանակվել նոր իշխանություններին աջուձախ դիֆերամբներ ձոնող ու պրոպագանդող, լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Երևանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է նշանակվել իշխանական ՔՊ-ամերձ շրջանակները ներկայացնող Դավիթ Գյուրջինյանը։ Ի՞նչ են սրանք, եթե ոչ կուսակցական-քաղաքական նշանակումներ։ 

Կրթության նախարարության հետ գործ ունեցողները շատ լավ գիտեն, թե ինչպես են արվում կադրային նշանակումները: Մարդկանց ուղիղ ասվում է՝ ՀՀԿ-ից որեւէ թեկնածու չներկայացնել ղեկավար պաշտոնների համար: Առաջ են «բրդում» նախարարի «սվոյներին»: Համակարգում չեն զարմանում՝ ծանոթ գործելաոճ է, պարզապես պետք չէ «սուրբ խաղալ»:

Դե իսկ մնացած ամեն հայտարարություն, անգամ առաջին դեմքի՝ սովորության համաձայն «օդում կախված» է: Մի մոռացեք ինչի համար եք հավաքվել, տղաներ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ