18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նրանք հիշում են, թե առյուծ կտրած Շիրխանյանի ծնոտը ինչպես սկսեց դողալ, երբ հայտնվեց Քոչարյանը

Երկու օր  է հսկայական ռեսուրսներ են դրվում  Շիրխանյանի նամակի տարածման համար։ Սա այնքան ակնհայտ է ու այնքան արհեստական, որ ստիպում է մի պահ մոռանալ բովանդակության անհեթեթությունները և մտածել զուստ փաստի վրա։

Ինչո՞ւ  նամակը գրվեց և տարածվեց  հենց այս պահին։ Ակնհայտ է, որ դա Փաշինյանի  4.5 ժամանոց դատարկախոսության սցենարի մեջ էր։ Նամակը գրվել էր նախապես, իսկ հրապարակայնացման օրը պետք է որոշվեր ըստ հանգամանքների։ Եթե Փաշինյանը ասուլիսի ժամանակ ասեր քիչ թե շատ հետաքրքիր և բովանդակային որևէ բան, ապա նամակը չէր հրապաակավի հաջորդ օրը և Փաշինյանի թիմը կտիրաժավորեր և իր ռեսուրսները կդներ նրա ասածները տարածելու համար։ Բայց քանի որ Փաշինյանի ասուլիսը տապալման մակարդակի էր, որտեղ ոչ մի լուրջ բան չասվեց, նրա PR-շիկները որոշեցին շեղել թեման։ Հակառակ դեպքում,  հաջորդ օրը քննարկման միակ թեման լինելու էր վարչապետի դատարկախոսությունը։ Իսկ այսպես թեման մի փոքր շեղվեց։

Ինչո՞ւ Շիրխանյանը։  Եթե նման բովանդակության տեքստի հեղինակ լիներ որևէ այլ, քիչ թե շատ լուրջ մարդ, ապա անմիջապես կհետևեր դատական կարգով պատասխանատվության կանչելը։ Նույնիսկ այսօր, նույնիսկ Հայաստանում շատ դժվար է գտնել մեկին, ով կվկայակոչի միայն մահացածների, կգրի 100 տոկոսանոց սուտ՝ իմանալով, որ բոլորը, այդ թվում Վազգեն Սարգսյանի եղբայրները գիտեն, որ կյանքի վերջին փուլում Վազգենը նրան «շան» տեղ չէր դնում և լրիվ հասկացել էր, թե ով է Շիրխանյանը։

Ինչ-ինչ բայց այսօր էլ կան մի 15-20 հոգի, ովքեր հոկտեմբերի 27-ից հետո հավաքվել էին ՊՆ-ում և զանգ կախող էին փնտրում, և նրանք բոլորը հիշում են, թե Քոչարյանի  բացակայության ժամանակ առյուծ կտրած Շիրխանյանի ծնոտը ինչպես սկսեց վախից դողալ, երբ հայտնվեց Քոչարյանը։ Սա չափազանցություն  չէ.  ականատեսները սա պատմում են ամենայն լրջությամբ։ Այսինքն Փաշինյանի թիմը իր կալոդից հանեց ամենախփված դեմքին ու վերջին անգամ օգտագործեց։

Սրանք են ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ Շիրխանյանը հարցի պատասխանները։

 

«Ազատ խոսք և ազատ միտք» ՀԿ

Հովակիմ Կյուրեղյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ