18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու է վտանգավոր բազմոց-մահճակալին քնելը

Բազմոց-մահճակալը խորհրդային բնակարանների մեծ մասի պարտադիր բաղկացուցիչն էր: Ոչ մեծ սենյակներում դրանք իսկական փրկություն էին՝ ցերեկը որպես հյուրասենյակի բազմոց էին ծառայում, իսկ գիշերը՝ լիարժեք մահճակալ: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել. Բնակարաններն այլ են դարձել, բնակարանային տարածքը զգալիորեն ընդլայնվել է, սենյակների քանակը մեծացել է, բայց բազմոցների հանդեպ սերը մնացել է նույնը:

ԱՄՆ-ի Առողջ քնի ասոցիացիայի փորձագետները համոզված են, որ նույնիսկ ամենալավ բազմոցին քունը չի կարող համեմատվել բարձրորակ ներքնակով հագեցած մահճակալի վրա առողջ քնի հետ: Միացյալ Նահանգներում եւ Արեւմտյան Եվրոպայում ընդունված չէ բազմոցը որպես մշտական մահճակալ օգտագործելը: Այն, որպես կանոն, հյուրասենյակի համար կահույքի մաս է, որի վրա նրանք միայն նստում են եւ պառկում՝ հեռուստացույց դիտելիս, բայց կարճ ժամանակով: Հիմնական քունը պետք է լինի միայն անկողնում: Նույնիսկ եթե ննջասենյակը շատ փոքր է, միջին արեւմտյան եվրոպացին կամ ամերիկացին դրա ողջ տարածքը կհատկացնի մեծ հարմարավետ մահճակալին:

ՌԴ վաստակավոր բժիշկ, առողջ քնի մասնագետ Ռոման Բուզունովը բացատրել է, որ բազմոցի կառուցվածքն արդեն իսկ երկարատեւ քնի համար անհարմար է: Դրանք բոլորն էլ շատ կոշտ են նման պրոցեդուրայի համար: Եվ նույնիսկ եթե այդպիսի անկողնուն մարդը վարժվել է,  շարունակելու է անհարմարություն զգալ, եւ դրա մասին նրան հաճախ տեղեկացնելու են պարբերաբար կրկնվող ցավերը: Բազմոցին պառկած վիճակում մարմնի վրա գոյանում են բարձր ճնշման հենման կետեր: Որպես կանոն, դրանք ուսերն են, ծնկները, կողերը: Այսինքն, մարմնի բեռը հավասարաչափ չի բաշխվում, ինչի հետեւանքով ծայրանդամներում խաթարվում է արյան շրջանառությունը, իսկ ողնաշարը ստիպված է ւ հարմարվել մարմնի անհարմար դիրքին: Բժիշկ Բուզունովը համամիտ է արեւմտյան մասնագետների հետ, որոնք պնդում են, որ միայն մահճակալը կարող է ապահովել առողջ քուն եւ իդեալական պայմաններ ողնաշարի համար:

Բուզունովը նաեւ մի շարք այլ պատճառներ է մատնանշում, թե ինչու չպետք է մշտապես քնել բազմոց-մահճակալի վրա: Նախ, բազմոցի յուրաքանչյուր բաժանարար գիծը լուրջ վտանգ է ողնաշարի համար:  

Երկրորդ, ցանկացած պաստառ հավաքում է փոշու շատ քանակություն, որից առաջանում են փոշու տիզեր: Դրանք սուր շնչառական հիվանդությունների, ալերգիկ ռեակցիաների աղբյուր են: Իսկ ժամանակակից ներքնակներն ընդհանրապես չեն հավաքում փոշի:

Երրորդ, բազմոց-մահճակալի օգտագործումը միեւնույն ժամանակ որպես հյուրերի համար նստատեղի,  պարզապես հիգիենիկ չէ:

ԱՄՆ-ի Առողջ քնի ասոցիացիայի փորձագետները, ինչպես նաեւ ռուս փորձագետները, համոզված են, որ ավելի լավ է գումար ծախսել քառակուսի մետրեր ձեռք բերելու վրա, բայց օրգանիզմի համար ստեղծել առավել հարմարավետ պայմաններ՝ քնի եւ առողջության համար: Այս մասին հաղորդում է Rambler-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ