20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դա էլ հո Իսկանդեր կամ Պոլոնեզ չի՞

Այն, որ ֆեյսբուքը դարձել է թշնամանքի, ատելության տարածման ու ազգային դիմագիծը աղավաղող մի հարթակ՝ արդեն ապացուցելու կարիք չկա: Արդեն անհարժեշտություն էլ չկա հիմնավորելու փաստը, որ ապազգային, հակապետական տարրերը իրենց առաքելությունը իրականացնում են հենց ֆեյսբուքի միջոցով: Խոսքը , մասնավորապես, Սորոսի հիմանդրամից սնվող կազմակերպությունների մասին է, որոնց մասին այդքան շատ ենք խոսում, բացահայտում ենք, դիմակազերծում ենք իրենց ապազգային , հակապետական քաղաքականության մեջ, բայց անտեսում ենք մի հանգամանք ՝ չլինի ֆեյսբուքը , չի լինի և դրանց քարոզի հաջողությունը:

Եթե մի կողմ թողնենք այս ամենը/ինչը բավականին ծավալուն թեմա է/, ապա անտեսում ենք ամենակարևոր հանգամանքը կապված ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ. այս ցանցի ադմիններից մեկը ադրբեջանցի է, իսկ դա նշանակում է, որ նրա ձեռքում կարող է հայտնվել ցանկացած տեղեկություն, որը դուք կուղարկեք այս ցանցի միջոցով, նույնիսկ եթե ուղարկելուց հետո այն ջնջել եք: Սա ազգային անվտանգության խնդիր է , բայց առայժմ անուշադրության մատնված: Անուշադրության է մատնված նաև այն, որ ազեր բառի համար ֆեյսբուքի ադմինիստրացիան անմիջապես արգելափակում է հայկական հաշիվները, միևնույն ժամանակ, Արցախի մայրաքաղաքը նշում որպես ադրբեջանական խանքենդի … Թվում է՝ մանրուքներ են, բայց՝ ոչ :

Սա հակահայ քաղաքականություն է ադրբեջանամետ տիրույթում… հարց է ծագում. ի՞նչ ենք անում մենք ադրբեջանամետ այս տիրույթում, արդյո՞ք, դժվար է ստեղծել մերը՝ հայկական տիրույթը, որը կլինի հայերիս վերահսկողության տակ… Ինչո՞ւ , օրինակ ռուսները ունեն մի քանի սոցիալական տիրույթ՝ ВК, OK.RU և այլն, իսկ մենք չենք կարողանում ստեղծել մերը:

Դա էլ  հո Իսկանդեր կամ Պոլոնեզ չի՞, որ պիտի ներմուծենք … Ինչու չստեղծել այդ ցանցը, որը կկրի պետական գաղափարախոսություն, կծառայի ազգային արժեքների քարոզին, կնպաստի ազգային միաբանությանը, համերաշխության ու միասնության մթնոլորտ ստեղծելուն.. Մի խոսքով, Ֆեյբուքը չարիք է , որը պետք է րոպե առաջ արգելափակել Հայստանում և ստեղծել հակադիր մի ուժ՝ ազգային շահերին ծառայող:

Բելլա Լալայան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ