20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

InSight զոնդն առաջին անգամ հորատեց Մարսի հատակը

НАСА InSight մարսիական զոնդի HP3 հորատող սարքն առաջին անգամ հորատել է Մարսի հատակը՝ խորանալով «կարմիր մոլորակի» մակերեւույթի մեջ՝ 18-50 սմ-ով, հայտնում է Ավիացիայի և տիեզերագնացության գերմանական կենտրոնը (DLR): Ըստ DLR-ի կայքի, առաջին չորս ժամերի ընթացքում կենտրոնի մասնագետների կողմից մշակված հորատման սարքը «կարմիր մոլորակի» մակերեսին հասցրել է 4000 հարված:

«Ավելի խորանալով՝ HP3 հորատման սարքը, ըստ երևույթին, քարի է դեմ առել, թեքվել է մոտ 15 աստիճանով, և կա՛մ այն տեղից շարժել է, կա՛մ էլ՝ շրջանցել», – հայտարարել է  HP3 նախագծի ղեկավար Թիլման Շպոնը:

Ինչպես նշել է DLR-ն, սառեցման շրջանի ավարտից հետո հետազոտողները մտադիր են սկսել HP3 հորատման սարքի աշխատանքի երկրորդ փուլը, որը նույնպես կտեւի չորս ժամ: Գիտնականները մոտակա շաբաթներին նախատեսում են մխրճել HP3- ը մարսիական մակերևույթի մեջ՝ երեքից հինգ մետր խորության վրա, ինչը թույլ կտա Մարսի խորքից չափել ջերմության հոսքը:

Inight զոնդը Երկրից մեկնարկել է անցյալ տարվա մայիսին եւ նոյեմբերին հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի վրա: Սարքը նախատեսված է ուսումնասիրելու Մարսի երկրաբանական կառուցվածքը, ինչի համար այն հագեցած է սեյսմաչափով եւ այլ սարքերով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ