26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ հակառակը. Արթուր Վանեցյան

Մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը, Արցախ կատարած այցի ընթացքում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են թեման, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը», – ասել է Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ