27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ալիևը հույս ունի, թե իշխանության է եկել մի մարդ, որը Արցախը զիջելու է իր ուսուցչի համանմանությամբ . քաղաքագետ /տեսանյութ/

«Եթե Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետ սահմանում դրությունը ինչ-որ չափով խաղաղվել է, ապա դա անպայման բացատրություն է պահանջում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսնադր Մանասյանը:

Վերջինիս խոսքով՝ բացատրություններից մեկն այն էր, որ Ալիևը վախենում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրամիության երկրների ճնշումներից և դրա համար է գնացել այդ քայլին. «Արդեն քանի տարի է ո՛չ ԵԱՀԿ-ի դիտողություններն են ազդում Ալիևի վրա, ո՛չ էլ խոշոր տերությունների»,-ասաց Մանասյանը:

Քաղաքագետը հարցի վերաբերյալ ունի իր տեսակետը և բացատրությունը: Ըստ այդմ՝ Ալիևը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահի մարդն է . «Ալիևը գիտի, որ վարչապետը առաջին նախագահի դպրոցի շրջանավարտն է, և քանի որ առաջին նախագահը տասնամյակներ հետո ասում է, որ մենք պետք է Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին, ես կարծում եմ, որ Ալիևը հույսեր է տածում, որ նոր ղեկավարությունը կլսի ՀՀ առաջին նախագահին և կվարի նրա քաղաքականությունը,  բայց որպեսզի նոր ղեկավարությունը տանի այդ քաղաքականությունը, պետք է նրանց շանս տալ դրա համար:

«Այսինքն՝ ադրբեջանական կողմը չի լարում  իրավիճակը սահմանին, ցույց տալով թե իրենք պատրաստ են խաղաղության,-ասաց Մանասյանը և ավելացրեց,-Ալիևը հույս ունի, թե իշխանության է եկել մի մարդ, որը Արցախը զիջելու է իր ուսուցչի համանմանությամբ և նրան շանս է տալիս»:

Մանասյանը ընդգծեց. «Եթե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր- Պետրոսյանի մարդը չէ, սահմանին դրությունը նորից կլարվի, թե շարունակվեց խաղաղ մնալ նշանակում է քաղաքականությունը գնում է առաջ, այսինքն՝ կան բաներ, որոնք մնում են վարագույրի հետևում»,-նշեց քաղաքագետը: 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ