24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահ

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահի քվեարկությունը։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ամփոփելով տվյալները, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Արարատ Միրզոյանի օգտին 132 պատգամավորներից կողմ է քվեարկել 131 պատգամավոր, դեմ՝ զրո, մեկ քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր։ ԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովը այնուհետև հայտարարեց, որ այսպիսով ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը։

Դրանից հետո նա Միրզոյանին հրավիրեց ամբիոնի մոտ՝ իր խոսքն ասելու, Միրզոյանն էլ ասաց, որ քվեարկության նման արդյունքն իր համար շատ պարտավորեցնող է, որից հետո մոտեցավ երեք խմբակցույթունների ղեկավարներին՝ իր շնորհակալությունը հայտնելու, և եկավ ու արդեն զբաղեցրեց ԱԺ նախագահի իր տեղը, որն առավոտից զբաղեցնում էր ԱԺ ամենատարեց պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ