21 Հունվարի, Երկուշաբթի, 2019

Երբ մարդը պետք է լինի բարձրագույն արժեք

580238

1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և ամբողջ աշխարհն այս օրը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ 
Մեր երկրում մշտապես արդիական է եղել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, մշտապե՛ս…
Տարբեր մոտիվացիաներով ու տարբեր խնդիրների լուծման նպատակով պարբերաբար խախտվել են մարդու իրավունքները, և այս առումով մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու:

Հպանցիկ վերընթերցելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միաժամանակ հաշվի առնելով մեր երկրում ստեղծված բացառիկ նպաստավոր իրավիճակը, կարծում եմ, որ շատ լավ պայմաններ են ստեղծվել այդ հռչակագրի դրույթների ամբողջական իրականացման համար: ամբողջությամբ.
Ասե՛ք ինչ ուզում եք, բայց այլևս 
-Մեր երկրում բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, 
-չպետք է խախտվեն մարդու ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը, 
-Մարդիկ չենթարկվեն խոշտանգման, դաժան, անմարդկային և իրենց արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի, 
-Չխախտվի մարդկանց դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքը, 
-Անհիմն ձերբակալություններն ու կալանավորումները դառնան տխուր հիշողություն, 
-Մարդիկ հարկադրված և իրենց կամքին հակառակ չմիավորվեն որևէ միության մեջ, 
-Ընտրությունների ժամանակ կոպտորեն չխախտվի ընտրական իրավունքի բազմաթիվ դրույթներ:

Գործող սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ամրագրվել են այնպիսի ձևակերպումներ, որոնք կարծես թե սպառիչ են ու հստակ: Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Իսկ 23-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Խոստովանենք՝ հրաշալի սահմանադրական ձևակերպումներ են:

Իմ խորին համոզմամբ, ՀՀ յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է իր ականջին օղ անի, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է:
Իրենց աշխատանքային գործունեության ընթացքում անխտիր բոլոր պաշտոնյաները պարտավոր են առաջնորդվել սահմանադրական այս նորմերով՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում:

Նորայր Նորիկյան

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ