29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը

6.thumb

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանավորվեց. քիչ առաջ դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին:

Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Մեր հարցին, թե երբ կարող է ի կատար ածվել Վերաքննիչ դատարանի որոշումը, Ալումյանը չպատասխանեց՝ նշելով, որ բոլոր հարցերին կպատասխանի այսօր կայանալիք ասուլիսում։

Հիշեցնենք՝ հինգ օր շարունակ Քոչարյանի պաշտպանական խումբը վերաքննիչ բողոքներն ու միջնորդություններ էր ներկայացնում Վերաքննիչ դատարանում: Դատախազական կազմը, որը դատարանում նախագահում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, առարկել էր ներկայացված բոլոր բողոքներին ու միջնորդություններին:

Քոչարյանի փաստաբանները նրա կալանքի օրինականությունը կասկածի տակ դնող մի քանի բողոք էին ներկայացրել:

Հիշեցնենք նաև՝ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել էր Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքում Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ ճանաչել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, այսինքն՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը համարել հիմնավոր: Այսպիսով Վճռաբեկ դատարան գլխավոր դատախազի բողոքը բավարարել էր մասնակի՝ միայն բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը և այն ուղարկելով նոր քննության:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ