18 Հուլիսի, Հինգշաբթի, 2019

Զգացողությունները գալիս են համապատասխան հագուստի հետ

arm133380459035 (1)

Հագուստը շրջապատի և ինքդ քեզ վրա ազդեցություն գործելու հզոր միջոց է՝ համոզված են Հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականները: Նրանց խոսքերով` համապատասխան զգացողությունները գալիս են համապատասխան հագուստից: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Նման ձևով փորձագետները վերաձևակերպել են հայտնի ասացվածքը՝ «Դուք այն եք, ինչ ուտում եք», դարձնելով` «Դուք այն եք, ինչ կրում եք»: Հեղինակ Ադամ Գալինսկիի խոսքերով` օրինակ ընտրելով խիստ գործնական կոստյում՝ մարդը ազդեցություն է գործում ոչ միայն շրջապատի, այլև իր վրա: Կարծես մարդը վերցնում է այն հատկանիշները, որը իր հետ բերում է տվյալ հագուստը:

Այս երևույթը գիտնականները փորձել են կամավորների խմբի վրա: Մասնակիցներին տրվել են սպիտակ բժշկական խալաթներ: Երբ մարդիկ հագել են դրանք, սկսել են իրենց ավելի ուշադիր պահել, ինչպես վայել է իսկական բժշկին: Բայց երբ հագել են մեկ այլ խալաթ, որը պատկանել է նկարչի` նման արդյունք չի գրանցվել , դրա փոխարեն նրանց մոտ ակտիվացել է ստեղծագործ միտքը:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ