26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծնողները երբեք չպետք է հարվածեն իրենց երեխաներին

Փորձագետները հայտնում են, որ ծնողները ոչ մի դեպքում չպետք է հարվածեն իրենց երեխաներին: Երեխաների նկատմամբ բռնություն կիրառելը, որպես վատ պահվածքի համար կանխարգելիչ միջոց, չափազանց սխալ է: Նման հայտարարությամբ հանդես են եկել Թագավորական քոլեջի մասնագետները:

 Daily Mail-ը գրում է, որ նրանք նման հայտարարությամբ հանդես են եկել, քանի որ Մեծ Բրիտանիայի կրթության նախկին նախարար Դևիդ Լամին ասել էր, որ անցած տարվա անհանգստությունները սկսվել էին այն պատճառով, որ կուսակցությունը արգելել էր հարվածել երեխաներին:

Աշխատանքային կուսակցության պատգամավորներից մեկն ասել էր, որ ծնողները պետք է կարողանան ֆիզիկական միջոցներ կիրառել իրենց երեխաներին դաստիարակելու համար, որպեսզի նրանք հետագայում չմիանան հանցագործ խմբերին:

Բայց պրոֆեսոր Թերենս Սթեֆենսոնն ասել է, որ երեխային հարվածելը չի կարող դաստիարակման լավ միջոց լինել, և անցած տարի ցույցեր սկսած ծնողները պարզապես եղել են այն մարդիկ, ովքեր չեն կարողացել իրենց նվազագույն պարտականությունները կատարել իրենց երեխաների նկատմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ