22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թվային աշխարհը, արհեստական բանականությունը և առողջապահությունը հայտնի ֆուտուրիստի աչքերով. /Տեսանյութ/

Երևանում կայացած երկրորդ Doing Digital միջազգային ամենամյա ֆորումի ժամանակ ֆորումի գլխավոր խոսնակ, հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի

և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգը   ընդգծել է,

որ եթե ուզում ենք 2050 թվականին խելացի աշխարհի մաս լինել, ապա պետք է թվային լինենք:

Մասնավորապես, իր ելույթի ժամանակ նա հայտնել է.

«Տարեկան 10 մլն մարդ է մահանում օդի աղտոտումից, որը բրածո վառելիքից է:

Ինչո՞ւ մենք դրանից դուրս չենք գալիս ինժեներական լուծումների միջոցով, ինչո՞ւ ենք ընդունում, որ ածխաջրածինների վրա հիմնված էներգաշուկայի հաջողությունը

պետք է տարեկան 10 մլն կյանք տանի:

Ինչո՞ւ մենք ներդրում չենք անում ավելի մաքուր էներգետիկ համակարգերի մեջ»,-ասաց նա:

Իսկ անդրադառնալով  նաեւ առողջապահության ոլորտում արհեստական բանականության ներդրման արդյունքներին՝ ասաց.

«Մի քանի տարի հետո ԱԲ-ի կիրառությամբ երկարակեցությունը ընդհանուր նպատակ կլինի, գենետիկ թերապիայի միջոցով կկարողանաք գեները խմբագրել,

ԴՆԹ-ի ոլորապտույտից հանել հիվանդությունները:

Սրանք արմատապես կփոխեն առողջապահության մասին մեր պատկերացումները:

Խելացի առողջապահությունը կբերի ԱԲ-ի վրա հիմնված ձրի առողջապահության, որը թույլ կտա ապրել երկար եւ առողջ:

Թերեւս 10-15 տարվա ընթացքում մեր կյանքի միջին տեւողությունը  120-130 տարի կդառնա:

Պատկերացրեք՝ ինչքան ավելի շատ ժամանակ կծախսեք կրթության վրա, եթե 120 տարի եք ապրելու, մինչեւ 40 տարեկան գուցե սովորեք:

Կամ մենք կտարբերվենք ապագայում, գուցե ցկյանս ուսումնառողներ կլինենք:

Շուտով մենք արդեն համակարգիչները մեր դեմքի վրա կկրենք՝ խելացի ակնոցով:

Պատկերացրեք՝ մտնում ես նպարավաճառի մոտ, եւ քո ակնոցի դիսփլեյի վրա տվյալներ ես տեսնում:

Դու կարող ես քո ակնոցին հարցնել՝ որտե՞ղ եմ բանալիս մոռացել, նա իսկույն կասի:

Կամ դրսում ակնոցիդ ասում ես՝ սուրճ պատվիրիր Կոստայից:

Մոտենում ես Կոստա սրճարան, արդեն սուրճդ պատրաստ է:

Վճարումներն ընդհանրապես կանհետանան ԱԲ-ով հագեցած աշխարհում:

Մինչեւ 2040 թվականը բոլորը կօգտվեն խելացի ակնոցից, ինչպես հիմա օգտվում են սմարթֆոնից:

Դու մտնում ես նպարեղենի խանութ, խելացի ակնոցն ասում է՝ կարծես դրամապանակում փողդ չի հերիքում, կուզե՞ս փող ավելացնենք:

Մինչդեռ բանկերում մտածում են, որ դրա համար դեռ պետք է մտնես մասնաճյուղ ու վարկային քարտ ստանաս:

Կամ մտնում ես Տեսլայի խանութ, խելացի ակնոցն ասում է՝ քո ամսական վարկային բեռի պայմաններում Տեսլա գնելը քո հնարավորություններից դուրս է, գուցե ավելի լավ է`

գնաս «Տոյոտայի» խանութ:

Կամ, եթե դու տուն ես փնտրում, որ գնես, քանի դեռ բանկին չես դիմել, բանկը չգիտի, որ դու տուն ես փնտրում, բայց գուգլն արդեն գիտի, որովհետեւ դու որոնում ես արել,

Facebook-ը գիտի, որովհետեւ դու մտել ես հատուկ խումբ, որn անշարժ գույքով է զբաղվում:

Եթե բանկը չունի այդ տվյալները, նա հիփոթեքային շուկայում հետ է մնացել, նա պարտվելու է եւ դուրս է մղվելու»:

Նա ընդգծել է նաև, որ ապագայում ներդրումներ կատարելը հեշտանալու է, քանի որ բանկային հաշիվները զինված կլինեն արհեստական բանականության առաջատար տեխնոլոգիաներով,

ինչի արդյունքում հաշվի օգտատիրոջը խորհուրդ կտան որտեղ, ինչպես և ինչքան ներդրում կատարել առավելագույն շահույթ ստանալու համար:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ