Բա ասում եք՝ կոռուպցիա չկա: Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. Ժողովուրդ
2018 թվականի մայիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, և մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը»:
Ժողովուրդ օրաթերթը արձանագրեց, որ շուրջ 6 տարի անց, ոլորտում նույն պատկերն է․ քաղաքացիները բողոքում են, որ պետպատվերով երբ դիմում են բուժսպասարկման, պատասխան են ստանում, թե պետպատվերը վերջացել է։ Ու զարմանալի է, թե ինչպես է կատարվում պլանավորումը, բաշխվածությունը, որ տարվա կեսին արդեն այն սպառվում է։
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր, պետպատըվերով միլիոնավոր դրամների հատկացում էր կատարվում նրա կնոջը պատկանող բժշկկան կենտրոնին։
«Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:
Հատկացումները, ըստ Առողջապահության նախարարության, եղել են այսպիսին,
- 2017 – 0 դրամ
- 2018 – 25․1 մլն դրամ
- 2019 – 98․9 մլն դրամ
- 2020 – 127.6 մլն դրամ
Բա ասում եք՝ կոռուպցիա չկա»:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօպրվա համարում: