27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ժամա­նակին լավ կոռուպցիայով էին զբաղ­վում ու մինչեւ օրս էլ շարունակում են. Հրապարակ

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակից, բուժքույր Քրիստինա Ղասաբյանը տեղեկացրեց, որ, ի թիվս այլոց, իրեն նույնպես ԲԿ տնօրենի ԺՊ Արման Հովակիմյանը ստիպում է դիմում գրել ու հեռանալ աշխատանքից՝ պատճառաբանելով, թե Ղասաբյանն ունեցել է բժշկա­կան ապրանքների ավելցուկ, որոնք հայտնաբերվել են պահեստում:

«Իբր նոր տնօրեն է նշանակվել: Իհարկե, դեռ ոչ մի դրական բանով չի առանձնացել տնօրենը: Եկած օրվանից փորձում է, ու մեկ-մեկ էլ մոտը ստացվում է աշխա­տողներին աշխատանքից հեռացնել, միակ նպատակն իր դեռ դա է, ոնց ինքն է ասում՝ ես այստեղ եմ, որ մինասյանականներից մաքրեմ: Երեւի տեղյակ չէ, որ 1700 աշխատող Մինասյանի օրոք են ընդունվել աշխատանքի: Բայց արի ու տես, որ իր կուրսեցիներին, ովքեր ժամանակին ՀՀԿ-ականներ ու մինասյանականներ էին, հիմա էլ՝ չգիտեմ ինչական, չի հեռացնում, ովքեր ժամա­նակին լավ կոռուպցիայով էին զբաղ­վում ու մինչեւ օրս էլ շարունակում են, դեռ աշխատում են. ես ունեմ ապա­ցույցներ: Ասեմ ավելին՝ աչք է փակում շարունակվող կոռուպցիայի վրա, քանի որ տեղեկացված է այդ մասին:

Եթե կո­ռուպցիայի դեմ ենք պայքարում, եկեք ճիշտ պայքարենք: Ինչպես է ստացվում, որ ծննդատան վարիչ Արեն Գյոզալյանը դեռ աշխատում է: Գյոզալյանը ժամանակին ամեն անվճար վիրահատությունից գումար էր վերցնում, եթե հիվանդը տալիս էր 80 հազար դրամ, այդ դեաքում՝ 5 հազար դրամ, եւ 50 հազար դրամի դեպքում 3 հազար դրամ էլ հասնում էր բուժքույրերին: Հի­մա մեր վարիչը թութակի պես կրկնում է՝ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ինքը շարունակում է վերցնել, բայց արդեն բուժքույրերին չի հասնում, ու որ իր դիմակը չբացվի, իրեն լավ ճանաչող­ներին աշխատանքից հանել է տալիս: Մեր հարգելի տնօրենն էլ ոչ ներվ ունի, ոչ էլ հավես՝ ծննդատնով զբաղվե­լու, ամբողջությամբ հանձնել է Արենին: Նա ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, չգիտի՝ ինչ է մտնում իր աշխատանքային պարտականություն­ների մեջ, չի կատարում համայց (обход) վերակենդանացման բաժանմունքում, չի տիրապետում գործի բնույթին, ընդ­հանրապես, անտեղյակ է Աշխատան­քային օրենսգրքից:

Ես ծննդատան վիրահատարանի ավագ բուժքույրն եմ, ապրում եմ թոշակառու մորս հետ: Արենի թեթեւ ձեռքով եւ նորանշանակ անփորձ տնօրենի պատճառով ար­դեն գործազուրկ եմ, ունեմ հիպոթեք, ու հիմա, «շնորհիվ» վերը նշվածների, կկորցնեմ եւ բնակարանը: Արենինշատ լավ եմ ճանաչում, քամելեոնն այդքան արագ գույնը չի փոխում, ինչքան Արենը: Մինչեւ հեղափոխությունը, բառիս բուն իմաստով, ծառայում էր ՀՀԿ-ին, Արա Մինասյանին, հետո շատ արագ ձեւով դարձավ «հեղափոխական»… Արենի վաղեմի երազանքն էր ինձ աշխատանքից հեռացնելը, վերջին 3 տարում ամեն աստծո օր դրանով է զբաղվել: Նույնիսկ իմ բաժանմունքի քույրերին վարձել էր, որ ինձ հետեւեն ծննդատան պատերից դուրս, ձայնա­գրում էին իմ խոսակցություններն ու տանում Արենին: Դա՝ դեռ Մինասյանի ժամանակ, երբ իմացա, բողոքեցի Մինասյանին, վերջինս Արենին խիստ նկատողություն տվեց:

Այդ օրվանից Արենն ավելի ակտիվ էր ոտքիս տակ փորում՝ երազելով գոնե մի փոքր սխալ գտնել իմ աշխատան­քում: Եվ, ահա, եկավ նոր տնօրենը, որն Արենի ընկեր Կարենի կուրսեցին է, Արենը նոր թափ առավ… Արդեն 3 անգամ է՝ մտնում է տնօրենի մոտ, իմ հեռացման հարցը դնում: Արենի նախաձեռնությամբ կատարվում է արտահերթ ինվենտարիզացիա, որի հետեւանքով պարզվում է, որ իմ մոտ ավել պարագաներ կան, որոնք 2013 թվականին հիվանդանոցն ԱՄՆ-ից օգնություն էր ստացել՝ բժշկական պարագաներ (ատսոսի խողովակ), պարագաների քանակի շատ լինելու պատճառով իմ բաժանմունքին տրված պարագաները մինչ օրս չեն վերջացել:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ