27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սկանդալ բժշկական համալսարանում . Հրապարակ

Առողջապահության ոլորտում լարվածությունն աճում է: Նախարար Արսեն Թորոսյանի նշանակած Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը երեկ սկանդալ է սարքել Բժշկական համալսարանում: Նա համալսարանի շրջանավարտների ու դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում անընդհատ ռեպլիկներ է հնչեցրել տեղից՝ խաթարելով միջոցառման բնականոն ընթացքը: 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդարտեցման կոչերին ի պատասխան՝ նորանշանակ տնօրենը հայտարարել է, թե իրենց դեմ խաղ չկա, նախարարն իր ընկերն է, ինչ անում, լավ է անում:

Նարեկ Վանեսյանի պահվածքից վրդովված անվանի բժիշկները, ԵՊԲՀ շրջանավարտները երեկ նամակ են գրել վարչապետին՝ կոչ անելով կարգի հրավիրել պաշտոնյային եւ «համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումն արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին»:

Նամակը ստորագրել են ԵՊԲՀ ամբիոնի վարիչներ, դոկտորներ։ Հիշեցնենք, որ նախարար նշանակվելուց հետո Արսեն Թորոսյանը մի շարք բուժհաստատություններում բարեփոխումների անվան տակ պաշտոնանկ արեց նախկին տնօրեններին՝ նրանց փոխարեն նշանակելով իր ընկերներին, որոնք, ինչպես երեւում է, ինքնատիրապետման եւ էթիկայի հետ լուրջ խնդիրներ ունեն:

Այլ հրապարկումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ