29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կյանքը երկարաձգելու միջոց է հայտնաբերվել

asfd-44

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ  օմեգա-3 կիսահագեցած ճարպաթթուները, որոնք առկա են ծովամթերքներում, երկարաձգում են տարեց մարդկանց կյանքի տևողությունը և կանխում վաղժամ մահվան հավանականությունը: Այս մասին հաղորդում է MedcalXpress-ը:

1992-2015-ին տեղի ունեցած ուսումնասիրությանը 2622 չափահաս մարդ է մասնակցել, որոնց միջին տարիքը 74-ն է:

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ մասնակիցների 89 տոկոսի շրջանում տարիքային խրոնիկ հիվանդություններ են նկատելի եղել, այդ թվում՝ ֆիզիկական և մտավոր գործառույթների խախտումը: Իսկ օմեգա-3-ի օգտագործման բարձր մակարդակ 24 տոկոսով նվազեցրել է անառողջ ծերացումը: Բացի այդ, դրանում առկա դոկոսապենտաենի թթուն 18-21 տոկոսով դրան է նպաստել: Մյուս միացությունների շրջանում ազդեցություն չի հայտնաբերվել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ