06 Հունիսի, Saturday, 2020
KFC

Հեռացող մեսիջ. Փաշինյանի պատասխանը ԱՄՆ դեսպանին

27.thumb

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ուշագրավ հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ»։

Հիշեցնենք,  դեսպան Միլսը  EVN Report-ին տված հարցազրույցում Ռ.Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է որոշի` կարգավորման որ տարբերակին է պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի», – ասել է Ռիչարդ Միլսը:

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ