16 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Ինչպես ես ուզում երեխաներիդ կարգի հրավիրել. կարեւոր հարցեր

images (1)

Քանի որ այսօրվա երեխաները հանդիսանում են մեր ընտանիքների վաղվա պտուղները և ազգի ապագա կենսունակության բջիջները, ապա մեզ ամեն գնով անհրաժեշտ է պահպանենք այդ մանուկ¬բջիջների անաղարտությունը և չթողնենք աշխարհի ապականիչ ու կործանանար թույնը ներթափանցի մեր երեխաների սրտերը, որպեսզի հետագայի պտուղները բարի և ուրախարար լինեն։
Այդ պատճառով ինչպիսի հա­սա­րա­կար­գում էլ մարդն ապ­րե­լիս լի­նի, ըն­տա­նի­քը միշտ եղել և մնում է ազգի հարատևության ու կեն­սու­նա­կու­թյան ամե­նա­կարևոր չա­փա­նիշ­ը: Առողջ է ընտանիքը, ուրեմն առողջ ու կենսունակ է ազգի գենետիկական հիմքը։ Եվ զուր չէ, որ Սուրբ Գր­քում նշ­ված աշ­խար­հի վեր­ջի, այ­սինքն ժա­մա­նակ­նե­րի վախ­ճա­նի և Հի­սուս Քրիս­տո­սի երկ­րորդ գալստ­յան մա­սին եղած բազ­մա­թիվ նշան­նե­րի ու մար­գա­րե­ու­թյուն­նե­րի մեջ, հատ­կան­շա­կան է ծնող­ներ­-ե­րե­խա­ներ փոխ­հա­րա­բե­րու­թյան մա­սին եղած մար­գա­րե­ու­թյուն­նե­րը:
Ահա դրանցից մի քանիսը.

ՙԱյս բանը իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ԾՆՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՆԱԶԱՆԴ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հեշտասեր քան աստվածասեր, մարդիկ որ կունենան աստվածպաշտություն կերպարանք, բայց Աստծո զորությունը ուրացած կլինեն ՚՚ (Բ Տիմոթեոս, Գ 1-5):

ՙԵղբայրը եղբոր մահվան պիտի մատնի և հայրը որդուն և որդիները հայրերի դեմ պետք է ելնեն ու սպանեն նրանց՚ 
(Մարկոս ԺԳ,12)

Ահա այդ պատճառով որպես օգնություն հայ ընտանիքին, տպագրում ենք այս փոքրիկի ծաղկաքաղը, կազմված Սուրբ հայրերի խրատներից և Աստվածաշնչային վկա­յու­թյուն­նե­րից:

+ Նախ ինքդ եղիր այնպիսին, ինչպիսին ուզում ես ուրիշին դարձնել: Ինչպես ես ուզում երեխաներիդ կարգի հրավիրել, երբ ինքդ ես անկարգ կյանք վարում: 
(Սուրբ Բարսեղ Մեծ)

+ Ջրի կաթիլը ողորկ մակերեսին կգնա այնտեղ, ուր որ մատով ուղղես, այդպես էլ մատղաշ երեխաներին կարելի է ուղղել թե լավ, թե վատ կողմերի:

+ Իրենց երեխաներին ինչպես հարկն է չդաստիարակող ծնողները, նրանց ծնում են այն ժամանակավոր կյանքի համար և բացում են նրա առջև հավիտենական մահվան դռները՚: 
(Երանելի Հերոնիմոս)

+ Ծնողները ոչ միայն իրենց մեղքերի համար կպատժվեն, այլև իրենց երեխաների, եթե նրանց առաքինաբար չդաստիարակեն:

ՙԱյգեպանը մատաղատունկը նախ կապում է հողի մեջ ամրացված փայտի հետ, որպեսզի քամին չվնասի, հետո աստիճանաբար կտրատում է ավելորդ ճյուղերը, որպեսզի չվնասեն ու չորացնեն տունկը: Այդպես էլ դուք ձեր երեխաների հետ վարվեք, նրանց սրտերը նախ ԱՍՏԾՈ վախով հաստատեք, որպեսզի նրանք չտարուբերվեն զանազան գայթակղություններից, հետո կտրատեք նրանց մեջ առաջացող մոլությունները, որպեսզի դրանք չզորանան ու սպանեն ներքին մարդը, որ վերստին ծնվում է Սուրբ ավազանի մկրտությամբ՚:

ՙՉկա ավելի բարձրագույն արվեստ, քան դաստիարակության գործը: Քանդակագործը անկենդան մարմին է ստեղծում, իսկ իմաստուն դաստիարակը կենդանի պատկեր, որին նայելով ուրախանում է թե՜ ԱՍՏՎԱԾ և թե՜ մարդՙ:

ՙԵթե դանակի հարվածով դանակի հարվածով վիրավորենք մանուկին, նվազ վնաս հասցրած կլինենք, քան թե վատ օրինակ ցույց տալով գայթակղեցնենք նրան՚:

ՙՀաճախ ծնողներից շատերը ամեն ինչ անում են, որ զավակը ունենա հինալի ձի (այժմյան չափանիշով՝ մեծարժեք մեքենա.-հեղ.), սքանչելի տուն, կամ թանկարժեք ունեցվածք, իսկ այն մասին, որ նա ունենա ընտիր հոգի ու բարեպաշտ մտածմունքներ նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Հենց այսը սասանում ամբողջ տիեզերքը:

+ Երեխաների բարեպաշտության դաստիարակությունը պետք է այնպես ուղղել, որ դաստիարակելով նրանց, չդառնանք ավելի երեխայասպան, քան ծնող՚: 
Հովհաննես Ոսկեբերան

+ Ծնողներից գոհացողը Աստվածասեր մարդ է՚:

+ Հոր և մոր սրտմտությանը համբերելը մեծ Աստվածպաշտություն է:

+ Անխրատությունը բոլոր ախտերի մայրն է: 
Հայր Եվագր

+ Հարկավոր է սիրել ծնողներին բայց գերադասել Փրկչին: 
Սուրբ Օգոստիանոս

 

Մերուժան Բաբաջանյանի հանրագրից

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ