19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ հիվանդությունների մասին կարող են «պատմել» եղունգները

Պատկերացրեք, որ մի օր առավոտյան դուք կարող եք արթնանալ ու տեսնել, որ ձեր եղունգներն ահավոր վիճակում են՝ դրանք դարձել են անգույն, եղունգների վրա առաջացել են հորիզոնական հաստացումներ (պալարներ), կամ դրանք լիովին շերտավորված են:

Եղունգների բնականոն կառուցվածքի  բացասական փոփոխությունները / եղնգային թիթեղի բացասական բջիջերի գոյացումը/  կարող են շատ բան խոսել մարդու առողջության մասին:

Հաճախակի եղնգային թիթեղում կատարվող փոփոխություններն անվնաս են և կարող են առաջանալ մարմին ներթափանցած վարակի պատճառով: Մյուս կողմից կառուցվածքի ու գույնի փոփոխությունը /վատացումը/ կարող է վկայել առողջության համար վտանգավոր հիվանդությունների առկայության մասին. այնպիսի հիվանդությունների ինչպիսիք են ՁԻԱՀ-ն ու անգամ քաղցկեղի հատուկ տեսակները:

Եղունգների հիվանդություն

1. Բո գծեր

Բո գծեր՝ ուղղահայաց գծեր եղունգների վրա:  Վերջիններս եղունգների վրա հայտնվում են ալիքների տեսքով: Նման գծերը վկայում են  օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին. որոշ դեղամիջոցների նկատմաբ բացասական ռեակցիայի մասին, ինչպես նաև նյութափոխանակության խանգարման կամ վարակների մասին:

Եղունգները աճում են օրական մոտավորապես 0.1 մմ արագությամբ, իսկ ոտքերի վրա ավելի դանդաղ՝ 0.03մմ օրական: Ուստի և հնարավոր է բացահայտել գծերի առաջացման ժամանակահատվածն ու հասկանալ վերջիննիս առաջացման պատճառը:

 2. Եղունգների վրա փոսիկներն ու դրանց փափկացումը

Եղունգների փափկացումն ու փոսիկների առկայությունը վկայում է օրգանիզմում բորբոքային պրոցեսի առկայության մասին: Եղնգային թաղանթի ակոսիկները հանդիսանում են մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև պսորիազի ու  էկզեմայի զարգացման առաջին ախտանշանները:

 3. Կապտավուն երանգով  եղունգներ.

Կապտավուն երանգով  եղունգները հավանաբար վկայում են սրտանոթային հիվանդության առկայության մասին: Ցրտի ազդեցության արդյունքում, եղունգների տակ արյան շրջանառությունը զգալիորեն դանդաղում է, սակայն եթե այդքան էլ ցուրտ եղանակ չէ, սակայն եղունգներն արդեն փոխել են իրենց գույնը՝ կապտել են, ապա արժե դիմել մասնագետի:

4. Եղունգների դեղին գույնը

Եղունգների դեղին գույնը  հանդիսանում է վտանգավոր պաթոգեն սնկերի՝ դերմատոֆիտների  ազդեցության հետևանք:

Տվյալ միկրոօրգանիզմների տեսակը խթանում է եղնգային թաղանթի սնկային ախտահարում:
Դեռ չբարդացած սնկային հիվանդությունները բուժվում են հատուկ քսուքների ու խառնուրդների օգնությամբ: Սակայն բուժումը հարկավոր չէ հետաձգել:

5. Երկայնակի մուգ  գծեր

Եղունգներում երկայնական մուգ  գծերը, որոնք չեն առաջացել  եղնգային թաղանթին հարվածելու կամ այն վնասելու արդյունքում, կոչվում է եղնգային թաղանթի գծավոր մելանոնիհիա: Եղնգային թաղանթին տակ առաջանում է հատուկ պիգմենտ մելատոնինը, որը եղունգներին հաղորդում է շագանակագույն և անգամ սև երանգ:

Ցանկացած դեպքում, եթե անգամ այս ախտանշաններն առկա են ձեզ մոտ, հարկավոր չէ խուճապի մատնվել, պարզապես անհրաժեշտ է  դիմել բժշկի:

Աղբյուրը՝  takprosto.cc

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ