19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես շուտափույթ հասնել ԱԺ արտահերթ ընտրությունների

Վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում վստահելի իրավիճակ չունենք, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսօրվանից  այսօրվանից սկսում է արտահերթ ընտրությունների շուրջ աշխատանքային հանդիպումները խորհրդարանական ուժերի հետ։

Քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքում, Փաշինյանի խոսքով, քննարկվելու է, թե ինչ կարգով պետք է հասնեն «շուտափույթ խորհրդարանական ընտրությունների»։

«Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության, և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը չի բացառել, որ նման  անհրաժեշտություն կծագի` հույս հայտնելով, որ քաղաքացիները պատրաստ կլինեն աջակցել այդ գործընթացին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ