26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գիտնականներն արագ քնելու ազդեցիկ միջոց են առաջարկում

Գիտնականները, հին հնդկական մեդիտացիայի հիման, վրա արագ քնելու մեթոդ են մշակել։

«Հոգնե՞լ եք ոչխարներին հաշվելուց, փորձում եք ոչնչի մասին չմտածել, բայց չի ստացվում։ Լուծումը գտնված է։ Ընդ որում, ոչ թե դեղերի միջոցով, այլ ընդամենը՝ ճիշտ շնչառության»,– նշում է Հարվարդի համալսարանի աշխատակից, մեթոդի հեղինակ Էնդրյու Վեյլը։

Սկզբում պետք է հարմար տեղավորվել անկողնում, իսկ հետո սկսել քթով օդ շնչել 4 վայրկյանի ընթացքում։ Հետո պետք է 7 վայրկյան պահել շնչառությունը և ութ վայրկյանի ընթացքում բերանով արտաշնչել։ 4-7-8 սխեմայով շնչառությունը, ինչպես պնդում են փորձագետները, հնարավորություն կտա քնել մեկ րոպե անց,– հաղորդում է planet-today–ը։

Մեթոդը օգնում է քնել, ինչպես նաև թույլ է տալիս պարզապես հանգստանալ։ Այն կարելի է կիրառել հանրային ելույթներից կամ այլ՝ լարվածություն առաջացնող իրադարձություններից առաջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ