21 Օգոստոսի, Երեքշաբթի, 2018

Նստած աշխատելը մեծ վնաս է հասցնում առողջությանը

maxresdefault

Միսսուրիի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ նստած աշխատելը առավել վտանգավոր է, քան կարծում էին նախկինում: Washington Profile-ի փոխանցմամբ, ուսումնասիրության շրջանակներում հետազոտվել են մարդիկ, խոզեր և մկներ, որոնք հիմնականում նստակյաց կենսակերպ են վարում (ուսումնասիրության ենթակա կենդանիների տեղաշարժն արհեստականորեն սահմանափակվել էր):

Պարզվում է` նստելը նպաստում է ոչ միայն ավելորդ քաշ հավաքելուն, այլ նաև երկար ժամանակ անշարժ մնացող կենդանի օրգանիզմներում առաջացնում է նյութափոխանակության բացասական երևույթներ, ինչն էլ հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարախտի:

ԱՄՆ-ում բժիշկները քիչ շարժվող մարդկանց խորհուրդ են տալիս շաբաթական 5 անգամ գոնե կես ժամով զբաղվել սպորտով: Սակայն Միսսուրիի համալսարանի գիտնականները կարծում են, որ դա էլ բավական չէ նստակյացության առաջացրած հետևանքները մեղմելու համար:

Ուսումնասիրության հեղինակները եկել են այն եզրակացության, որ հաջողության հասնելու համար անհրաժետ է աշխատել ոչ թե նստած, այլ կանգնած: Նրանք, օրինակ, առաջարկում են հրաժարվել գրասեղանից և օգտվել այնպիսի սեղաններից, որոնց մոտ կարելի է կանգնած աշխատել:

 

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ