27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել. Ա. Թորոսյան

Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Այդ նպատակին հասնելու գործընթացը բարդ է, սակայն՝ խիստ անհրաժեշտ, այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դա շատ կարեւոր է մեր ազգի առողջությունը պահպանելու տեսանկյունից: Այսինքն՝ որքան հնարավոր է պետք է զերծ մնանք բոլոր վնասակար սովորույթներից: Երիտասարդների շրջանում այդ սովորույթը պետք է բացառել թե լուսավորչական աշխատանքով, թե խրախուսելով, որ առողջ ապրելակերպը նախընտրեն», – ասաց Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարը օրեր առաջ այս թեմայի հետ կապված՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եւ մենք, այս երկու հիվանդությունների բուժումն ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը», – գրել էր նախարարը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի երեկվա բացահայտման հետ կապված հարցին Թորոսյանը պատասխանեց. «Նախկինում եւս եղել են նման բացահայտումներ, բայց զայրանալին այն է, որ նույնիսկ նման փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է մղվում գումարով բանակից ազատվելու դեմ, էլի հայտնվում են նման բժիշկներ, զինկոմներ: Կոչ եմ անում որեւէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել, որովհետեւ նույն ճակատագրին են արժանանալու»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք նաեւ, որ բացահայտվել էր կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ