26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատերազմը սահմանի նախիջեւանյան հատվածից շատ վտանգավոր է. 168 Ժամ

«Վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունների, կրակահերթերի, նոր ձեռք բերված զենքերի ցուցադրությունների ֆոնին առավել կարևորվում է համանախագահների ծանոթությունը ՀՀ նոր իշխանությունների հետ, քանի որ շուտափույթ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպմանն այլընտրանք չկա: Իրադարձությունների զարգացման ներկայիս հունը բավականին մտահոգիչ է»,- թերթի հետ զրույցում այս մասին ասել է շվեյցարացի քաղաքագետ Նիկոլյա Հայոսը՝ անդրադառնալով համանախագահների այցին Հայաստան և հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նկատելով, որ սովորաբար նման հանդիպումների իրական բովանդակությունը մնում է դռների ետևում:

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը նշել է, որ ՀՀ իշխանությունների ներկայիս բոլոր ուղերձները համանախագահներին կարող են որոշիչ լինել: Նրա խոսքով՝ հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամն է, որ հակամարտող երկրներից մեկում նման մասշտաբի ներքաղաքական ցնցում, փոփոխություն է տեղի ունենում:

«Սա մեծ մարտահրավեր է, որի պարագայում համանախագահներն ավելի մեծ զգոնությամբ պետք է գործեն և արձագանքեն այն ամենին, ինչ տեղի է ունենում սահմաններում, քանի որ կողմերից որևէ մեկը կամ շահագրգիռ խմբեր կարող են օգտվել այս իրավիճակից` մեծ լարվածություն հրահրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իմ կարծիքով` այս հանդիպման ընթացքում շեշտը դրվել է հրադադարի պահպանման վրա, քանի որ ներկայումս հրադադար չկա: Տարօրինակ է նաև, որ համանախագահները Հայաստան այցի առիթը չեն օգտագործել տարածաշրջանային այց կատարելու նպատակով, քանի որ հակամարտության գոտում ամեն բան լիովին խաղաղ չէ, ուստի կարելի էր այս առիթը օգտագործել համապատասխան շփումների ակտիվացման համար»,- ասել է գերմանացի քաղաքագետը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ