24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պապիկյանը մատնանշել է նոր մարզպետի առջև դրված խնդիրը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին։

  Նախարար Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին  կատարած աշխատանքի և ապահոված տնտեսական ցուցանիշների համար, նշել է, որ նոր մարզպետը պետք է իր առջև խնդիր դնի տնտեսական զարգացման առկա տեմպերը պահպանելու և դրա հետագա աճն ապահովելու ուղղությամբ։ Նախարարն  անդրադարձել է մարզի ոռոգման խնդիրներին, համայնքների կողմից ներկայացված և հաստատված սուբվենցիաների ծրագրերին, հարկերի հավաքագրմանը և նշել, որ նոր ձևավորված կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք առկա խնդիրները հաղթահարելու և ինքնաբավ համայնքներ ունենալու համար։  Նախարարը հաջողություններ և բեղուն գործունեություն է մաղթել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին և հույս հայտնել, որ մարզային հաջորդ այցելության ժամանակ արդեն կխոսեն մարզում արձանագրված նոր հաջողությունների և նոր ծրագրերի մասին։

     Իր հերթին Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և կառավարությանը բարձր վստահության և պատասխանատու պաշտոնում նշանակելու համար և հավաստիացրել, որ կանեն հնարավոր ամեն ինչ մարզում արձանագրված բարձր ցուցանիշները պահպանելու և ավելացնելու նպատակով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ