21 Մայիսի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Վեց նոր պատգամավոր

arm_parliament

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 16-ին անցկացված արտահերթ նիստում կայացրեց մի շարք որոշումներ՝ մանդատներ հանձնելով նոր պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին՝ «Ելք»-ից, Հակոբ Հակոբյանին՝ ՀՀԿ-ին, Ռուզաննա Առաքելյանին՝ ՀՅԴ-ից:

Մասնավորապես, ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանի գրանցումը՝ հաշվի առնելով ինքնաբացարկի մասին նրա դիմումը: Բացի այդ՝ հանձնաժողովը քննեց և ընդունեց Երևանի ավագանու ՀՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներից Գրիգոր Սարգսյանի, Կարինե Մեհրաբյանի և Կարապետ Միրաքյանի ինքնաբացարկի դիմումները: Նշյալ անձինք չեն ներկայացրել պատճառաբանություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց արձանագրություններ Ազգային ժողովի «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1, 3, 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Մանե Թանդիլյանի մանդատները համապատասխանաբար առավելագույն ձայներ հավաքած հաջորդ թեկնածուներ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին տալու վերաբերյալ:

ԿԸՀ արձանագրությամբ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արտակ Զեյնալյանին էլ կփոխարինի Հայկ Կոնջորյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարեցրած Գրիգոր Ավալյանի մանդատը փոխանցվել է Հակոբ Գառնիկի Հակոբյանին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարեցրած Աղվան Վարդանյանի մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ռուզաննա Առաքելյանին:

 

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ