21 Մայիսի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Արթնացրու մեզ, Ով Տեր, որպեսզի չկառչենք այս կարճ կյանքից

920x460-2

Աստծո և մարդկանց առջև մաքուր խղճմտանք ունենանք միշտ: Տեր Աստված, համբերատար ու ներող, սովորեցրու մեզ մեր անձը փրկելու գաղտնիքը, այլապես մենք ամեն օր հանձն ենք առնում ուրիշներին փրկելու մեծ առաքելությունը: Անտեսելով մեր տկարությունները, պահանջում ենք, որ ուրիշները ուղղվեն: Մենք ստում ենք, ցանկանում ենք, որ մեզ չխաբեն: Մենք հավատարիմ չենք մեր մտերիմներին, ակնկալում ենք իրենցից: Մենք գաղջ վերաբերմունք ունենք եկեղեցու խորհուրդների նկատմամբ, պահանջում ենք, որ եկեղեցու սպասավորը հոգա մեր հոգևոր հոգսերը:

Մենք կաշառք ենք տալիս, պահանջում ենք, որ ուրիշները պայքարեն կաշառակերության դեմ: Ոչ ոք մեզ չի ստիպում սուրճի սեղանի շուրջ բամբասել, խոսել անլուրջ թեմաներից, բայց մենք անում ենք: Ոչ ոք մեզ չի արգելում խոսել Սուրբ Գրքից, Պատարագից, եկեղեցու խորհուրդներից, աղոթքի զորությունից, կամ երեխաների դաստիարակությունից և բարոյական այլ արժեքներից, սակայն մենք կամավոր չենք խոսում նման թեմաներից, որովհետև մեր «գրպանի պարունակությունը» այդքան է:

Մենք չենք կարողանում վեր բարձրանալ կենցաղային խնդիրներից ու խոսակցություններից:Չենք զբաղվում մեր ինքնազարգացմամբ, կարծելով թե ամեն ինչ գիտենք: Անվերջ զբաղված ենք մեր մարմնի կարիքները հոգալու երկրորդական գործով, բաց թողնելով գլխավորը, կարևորը, հոգու փրկության գործը:

Արթնացրու մեզ, Ով Տեր, որպեսզի չկառչենք այս կարճ կյանքից, այլ ընտրենք եկեղեցին` Սուրբ Գիրքը, Քո Պատգամները, հավիտենական կյանք ունենալու համար: Այսպիսին ենք մենք, բայց Քո Սուրբ Անունն ենք արտաբերում փորձության մեջ եղած ժամանակ, Ամեն ինչ Քեզ ենք հանձնարարում, ինքներս ոչինչ չանելով: Ողորմիր մեզ, ապրեցրու մեզ, խստորեն սովորեցրու մեզ, որպեսզի չկործանվենք մենք իսպառ: Տեր ողորմեա, Տեր ողորմեա, Տեր ողորմեա:

Ծովիկ Դավթյանի հանրագրից

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ