16 Օգոստոսի, Հինգշաբթի, 2018

«Շատ պատրաստված տղա է». նախկին փոխոստիկանապետ Ներսիկ Նազարյանը՝ Օսիպյանի մասին

542041421

«Օսիպյանի հետ շատ երկար աշխատել ենք, շատ պատրաստված տղա է, նորմալ սպա է եւ կաշխատի, ոչ մի պրոբլեմ չի լինելու: Ծառայությունները բոլորը գիտի, հարգանք ունի ոստիկանության համակարգում, ժողովրդի հետ աշխատելու փորձ ունի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը :

Նազարյանի խոսքով`  ընտրվել է մարդ, որը երկար ժամանակ այդ շարժման մեջ է. «Նա աճել է այս ընթացքում՝ գնդի հրամանատար, ծառայության պետ, վարչության պետի տեղակալ: այնպես չի, որ որեւէ տեղից բերել նշանակել են: Փառք Աստծո, այսօր ժողովրդի համար էլ ընդունելի տարբերակ է, ոստիկանության աշխատակիցների համար էլ ընդունելի տարբերակ է: կոմպրոմիսը շատ կարեւոր է, ինչը կբերի գործի հաջողության»:

Ներսիկ Նազարյանը նշել է  նաեւ, որ ինքը փոփոխություններ է ակնկալում ոստիկանական համակարգում:

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ