21 Հունվարի, Երկուշաբթի, 2019

Ո՞վ է Լևոնի մահվան մեղավորը. Բամբակաշատում հրաժարվում են զինվոր տալ առաջիկա զորակոչին /տեսանյութ/

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում այսօր՝ մայիսի 8-ին հուղարկավորվեց մայիսի 6-ին մարտական դիրքերում մահացած Լևոն Արսենի Թորոսյանը:

Համագյուղացիները և Արսենի հարազատները հրաժարվում են հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել: Նրանք հուղարկավորությանը մասնակցող հրամանատարից պահանջում են բացահայտել իրողությունը:

Արսենի հարազատները զայրացած են ու դժվարությամբ են տիրապետում իրենց:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: 

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ