23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հնագիտական գտածոները նոր բացահայտումներ են մտցնում նախնադարյան մարդու մասին/Տեսանյութ/

Հնագիտական գտածոները նոր բացահայտումներ են մտցնում հնագույն մարդկանց կյանքի մասին մեր պատկերացումներում.

հայտնաբերված  գտածոները ցույց են տալիս, որ Հարավային Ամերիկայի հնագույն մարդկային հասարակություններում աղվեսներն այնքան սիրված էին, որ նրանք թաղված էին մարդկանց կողքին:

Հնարավոր է, որ մեր նախնիները աղվեսներին որպես ընտանի կենդանիներ են պահել շատ ավելի վաղ, քան ընտանի շների հայտնվելը:

Գիտնականները զարմացել էին, երբ Արգենտինայի Պատագոնիայում 1500 տարվա վաղեմության մարդկային գերեզմանում թաղված աղվեսի ոսկորներ գտան:

Նրանց կարծիքով՝  ամենահավանական բացատրությունն այն է, որ աղվեսը բարձր գնահատված ուղեկից կամ ընտանի կենդանի էր:

ԴՆԹ-ի անալիզը ցույց է տալիս, որ կենդանին ճաշել է նախապատմական որսորդների հետ և եղել է ճամբարի բնակիչներից մեկը:

Մոտ մեկ տասնամյակ առաջ Արգենտինայի մեկ այլ հատվածում նույն տեսակի աղվեսը հայտնաբերվել է շատ ավելի հին գերեզմանում:

Հնարավոր է, որ նա նույնպես ընտանի կենդանի է եղել, բայց նրա սննդակարգը չի վերլուծվել:

«Սա շատ հազվադեպ գտածո է այս աղվեսի առկայության մասին, որը, ըստ երևույթին, այդքան սերտ կապ ուներ որսորդ-հավաքող հասարակության անհատների հետ», –

նշել է Օքսֆորդի համալսարանի դոկտոր Օֆելի Լեբրասերը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ