22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանում բախվել են Ոստիկանության ակադեմիայի դասախոսի մոտոցիկլն ու «GAZel»-ը, մոտոցիկլավարը մաhացել է. Shamshyan

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ի վարած «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «GAZel» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «նիսսան» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել:

Մոտոցիկլավարը հայտնվել է նշված փողոցի թիվ 26 շենքի դիմաց և տեղում մահացել:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ.

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտոցիկլավարը աշխատում էր ՀՀ Ոստիկանության ակադեմիայում՝ որպես դասախոս, կոչումով ոստիկանության կամպիտան էր, և մինչև 2025 թվականի հունիսը նա զրկված է եղել վարորդական իրավունքից:  Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, դեպքի վայր է ժամանում մեկ այլ մոտոցիկլավար, ապա, իմանալով, որ բախումը տեղի է ունեցել մոտոցիկլի և «GAZel»-ի միջև, սկսում է կոտրել «GAZel»-ի ձախ կողմի ապակիները:

Պարեկները նկատում են դա, նրան տեղում վնասազերծում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ 32-ամյա Հրաչյա Մկրտումյանն է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ