13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՔՊ-ում ունեցած «լավ ախպերների» շնորհիվ գործը կարճվել է

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է նորաստեղծ գվարդիայի ղեկավար դառնալ, շուրջ 4 տարի` 2015-2019 թթ., պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը:

Ըստ օրենքի, բնակավայրից 30 եւ ավելի կիլոմետր հեռու ծառայող ոստիկաններին պետությունն ամսական 65 հազար դրամ է տրամադրում: Բաբայանն ապրում է Գառնիում, որը Երեւանից հեռու է 25-27 կմ: Հիմա էլ նա ապրում է Գառնիում, աշխատում` Երեւանում, բայց 2019-ից դադարեցրել է դոտացիա ստանալը․ երեւի ասել են՝ կբացվի, որ օրենքի խախտում է: Այս դեպքով անգամ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունը ծառայողական քննություն է նշանակել, որն արագ կարճվել է՝ ՔՊ-ում ունեցած «լավ ախպերների» շնորհիվ։

Հայկ Բաբայանը, որն այս տարիներին համակարգել է սեւ բերետավորների հարձակումները ցուցարարների վրա, նռնակների նետումից մինչեւ ծեծուջարդ, պարզվում է` ծանր է տարել մեր հրապարակումը եւ կառչել է տեխնիկական վրիպակից, որը տեղ էր գտել երեկվա հրապարակման մեջ` նա 4 տարվա ընթացքում 3 միլիոն դրամից ավելի գումար է ստացել պետությունից, որը ցավալի տեխնիկական վրիպակի պատճառով մեկ 0 ավելի էր գրվել` 30:

Ճիշտ է` հրապարակումից րոպեներ անց վրիպակն ուղղել ենք, սակայն Բաբայանը կապվել է իշխանական կայքերի հետ եւ հերքել տվել մեր հրապարակումը, թե ինքը 30 միլիոն չի ստացել պետբյուջեից:

Զավեշտալին այն է, որ Բաբայանը չի հերքել իրեն բնակվարձ տալու փաստը, այլ միայն գումարի չափը։ Բայց ՀՀ իրավապահներն այս տարիներին 3 միլիոն դրամից շատ ավելի փոքր գումարների յուրացման համար են գործեր հարուցել, հուսանք՝ սա էլ անհետեւանք չեն թողնի, եւ նոր նախարար Արփինե Սարգսյանն էլ սրանով կզբաղվի»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ