18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյումրեցի ցուցարարները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Այսօր գյումրեցի ցուցարարները  փակել էին Շիրակի մարզպետարանը, հետո էլ ճանապարհները փակելով հասան  Գյումրիի քաղաքապետարան՝ պահանջելով Գյումրիի քաղաքապետի հրաժարականը ու միացումը ցուցարարներին:  

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը  ընտրվել են  Հանրապետական և Քրիստոնեդեմոկրատների հետ դաշինքի ձայների շնորհիվ: Սամվել Բալասանյանը  պատասխանեց, որ ինքը կուսակցական չէ, ապա խոսեց ժողովրդավարությունից ու իրենց աշխատանքը խաթարելուց ու թողեց հեռացավ:  
 
Հարյուրավոր ցուցարարներ հիմա գտնվում են քաղաքապետարանում ու պահանջում են միանալ: 10 րոպե ժամանակ էր տրվել մտածելու, որից հետո  քաղաքապետի մամուլի խոսնակը դուրս եկավ և հայտարարեց, որ քաղաքապետը ցուցարարների հետ է, բայց քանի որ շատ ծրագրեր կան, փողոցաշինությամբ է զբաղված ու  չի կարող բացակայել աշխատանքից: 
Ցուցարարները չհամաձայնեցին՝ պահանջելով, որ գոնե 30 ժամ պետք է գա ու քայլի ցուցարարների հետ: Հիմա սպասում են պատասխանի: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ