20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է վրեժխնդրության մասին. փաստաբան

«Ցանկացած գործողության շարժառիթը պետք է դառնա քննարկման առարկա, մինչդեռ «Սասնա ծռերի» գործերով քննարկման առարկա չի դարձել ապստամբելու բնական իրավունքը»,այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նրա խոսքով, քանի դեռ այս իրավունքը չի քննարկում դատարանի, մեղադրանքի կողմից, մնացած բոլոր քննարկումները որ արվում է դատարանում, ժամանակի վատնում է բոլորի համար:

Պապիկյանը նշեց, որ ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է վրեժխնդրության մասին: «Թեեւ նա ասաց, որ անձնական վրեժխնդրություն թույլ չի տալու, բայց երբ գործի մասին պետության առաջին դեմքի կողմից է հնչում նման արտահայտություն, ապա նշանակում է  եղել է նման մոտեցում, եւ ենթադրվում է, որ այդ մոտեցումը դրսեւորովում է նաեւ անձնական վրեժխնդրության ձեւով: Օրինակ «Սասնա ծռերից» մի քանիսին դատարանում խոշտանգելը, որ երբեք նման բան չէր եղել նախկինում, նրանցից մի քանիսի նկատմամբ դաժան վերաբերմունքը ՔԿՀ-ներում, հենց այդ մասին է խոսում»,-նկատեց  փաստաբանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ